11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Չնախատեսված վայրերում աղբը թափելու համար 68 վարչական արձանագրություն է կազմվել

Ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի հետ կապված զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում նախատեսված աշխատանքները կազմակերպվել և անցկացվել են հավուր պատշաճի: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակ-ծառատունկին ակտիվորեն մասնակցած բոլոր կառույցներին և համաքաղաքացիներին: «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր արձագանքեցին մեր կոչին ու իրենց կարևոր և գնահատված մասնակցությունն ունեցան համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին: Շնորհակալ եմ նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, պետական գերատեսչություններին ու կառույցներին, մասնավոր ընկերություններին և հասարակական կազմապերպություններին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ակտիվ ու անշահախնդիր մասնակցությունն ունեցան այս գործում: Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը  նույն նվիրումով ու սիրով կշարունակի խնամել տնկված ծառերը, նաև կհետևի, որ Երևանը նույնքան մաքուր լինի ամեն օր»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հանձնարարել  քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով շարունակել մայրաքաղաքում ամենօրյա շաբաթօրյակները և ծառերի տնկումը:

Անդրադառնալով աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 68 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակաբար հանրությանը ներկայացնել այս ուղղությամբ իրականացվող քայլերն ու իրազեկել չսահմանված վայրերում աղբը թափելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են գետերի հուների մաքրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հեղեղատար համակարգերում առաջացած ջրակուտակումների պատճառները, որից հետո ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Մասնավորապես «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող ջրահեռացման համակարգում ապօրինի կառուցված պատի ապամոնտաժումից հետո այն ամբողջությամբ մաքրվել է՝ ապահովելով համակարգի անխափան աշխատանքը: Համակարգի մաքրման աշխատանքներ են կազմակերպվել նաև Նուբարաշենի խճուղու հարակից տարածքում, իսկ տարածքների սեփականատերերն էլ խստորեն զգուշացվել են: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ