Վթար մահվան ելքով
Ապրիլի 14-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 4-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 24 SS 893 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը՝ 1988 թ. ծնված Տ. Ս.-ը, մահացել է:
Հրշեջ-փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: