Նոր նշանակում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վալերիկ Բակլաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վալերիկ Բակլաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։
«Թուրքիայի քայլերը սպասելի էին բոլորի կողմից, և թուրքական կողմը կաներ ամեն ինչ, որ տեղի չունենար այն, ինչ եղավ, և նաև տեղի ունեցածը որակվեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, սա ինքնին պատմություն էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ խոսելով ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց […]
Ապրիլի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Երևանի 33 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները հիմնադրամում հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանի և բուհի կուրսանտների հետ: Աշակերտների ռազամահայրենասիրական դաստիարակությանն ուղղված այս ծրագրի նպատակն է աշակերտների շրջանում ընդգծել և կարևորել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական […]
Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի համոզմամբ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան լիովին տեղավորվում է այն պատգամի համատեքստում, որը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ տվեց Հռոմի Պապը: «Հայ ժողովրդի դուստրերից մեկը միացավ հռոմի պապի կոչին, միացավ տարերայնորեն, առանց համաձայնեցնելու թե նախօրոք միտք կար դրա մեջ չգիտեմ, բայց բոլոր դեպքերում նրա այցը կարևոր […]
Ապրիլի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովին, ով Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման կապակցությամբ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, որը հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում։ Նախարարը կարևորեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ անցյալ շաբաթ Մոսկվա կատարած իր […]
Ապրիլի 14-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 4-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 24 SS 893 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, […]
Ապրիլի 2-ին Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նախատեսում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցում, նոր իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում: Եվ այս համատեքստում ավելի քան արդիական է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Հայաստանն ու Իրանը հետաքրքրված են մի քանի ոլորտներում համագործակցությամբ, որոնցից առաջնայիններից մեկը Կառավարության օրակարգում ներառված հարավային երկաթուղու (հայտնի՝ նաև Հայաստան-Իրան երկաթուղի անվանումով) […]
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը եւ Արտակ Դավթյանը: Ապրիլի 16-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի երկկողմ հանդիպումը ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի […]
«Հրապարակ» թերթը գրում է. Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, բայց պոտենցիալ թեկնածուներն արդեն դե ֆակտո սկսել են քարոզարշավը: Մեզ հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը, ժամը 17:00-ին, Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն Աբովյանի քաղաքապետարանում ժողով է արել, որին մասնակցել են դպրոցների, մանկապարտեզների, այլ կազմակերպությունների ղեկավարներ: Նա հայտարարել է, որ Աբովյանի քաղաքապետ պետք […]
«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմի ձերբակալությունների ժամանակ նրանցից մեկը՝ Կարո Եղնուկյանը, չնայած բերման էր ենթարկվել, սակայն հետագայում ազատ էր արձակվել: Սա այն դեպքում, երբ նրա տունը ևս, ինչպես մյուսների դեպքում, խուզարկվեց, և ինչ-որ իրեր առգրավվեցին: Եղնուկյանին ազատ արձակելու փաստը տարբեր լուրերի տեղիք տվեց, ինչպես օրինակ՝ թե նրա համար […]




























