26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Ճամբարակի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Այնտեղ, ուր Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային, ապրիլի 3-ին ֆլեշմոբ կանցկացվի

Ապրիլի 2-ին, հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված ֆլեշմոբ-ակցիա: Համբուրգում բացվեց Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը: Նմանատիպ ևս մեկ ակցիա է նախատեսվում իրականացնել նաև Գերմանական Բեռլին քաղաքում, հենց այն վայրում, որտեղ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից […]

10 տարի առաջ բռնաբարված և սպանված աղջնակի հայրը սպառնացել է. Ժամանակ

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի միանգամից երեք վճիռ է կայացրել: Դրանցից մեկը «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործն էր: «Ժամանակը» հիշեցնում է, որ այս գործը վերաբերում էր 6-ամյա մի աղջկա սպանության, որը տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ: Վարդենիսցի աղջնակին բռնաբարել էին, հետո մոտ 10 օր անց նրա դիակը նետել մազութի հորը: Աղջկա սպանության համար […]

Ինչու են ասում՝ սերը մահվան պես հզոր է

«Երբ մարդը լիովին հրաժարվում և բաժանվում է ինքն իրենից, ազատագրվում է իր ես-ից, փաստորեն, հոգևոր իմաստով դա նրա մահն է: Նման մահը տեղի է ունենում անսահման սիրո պատճառով, և սերը հոգին բաժանում է մարմնից յուրովի: Սակայն, ի տարբերություն ֆիզիկական մահվան, սիրո պատճառով տեղի ունեցած մահը կենդանարար մահ է: Սերը հոգևոր կյանքում կատարում է նույն դերը, […]

Գերմանական հայտնի «Tagesspiegel» օրաթերթն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

«Tagesspiegel» գերմանական օրաթերթն ապրիլի մեկի իր համարում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ Դաշնային կառավարության դիրքորոշմանը:  Հիմնական հացադրումն է. «Ինչու է կոալիցայի հայցադիմումից  անհետացել «ցեղասպանություն» բառը, Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ երեք հայցադիմում  կներկայացվի Բունդեսթագի քննարկմանը»: Հեղինակներ  Քորդուլա Օյբելն ու Հանս Մոնաթն իրենց  «Մեծ կոալիցիան չի ցանկանում ընդհարվել Էրդողանի հետ» խորագրով հոդվածում փաստում են, որ իշխող քրիստոնեա-դեմոկրատներն ու սոցիալ- […]

Եթե մահանաք այս գիշեր

Մեկ անգամ Լոնդոնի հարավում գտնվող մի եկեղեցու այցելու թույլտվություն է խնդրում կիսվել իր վկայությամբ: Հովիվը նայելով ժամին՝ 3 րոպե է տալիս նրան, և նա իսկույն սկսում է իր պատմությունը. «Վերջերս եմ տեղափոխվել այստեղ: Նախկինում Սիդնեյում էի ապրում՝ Ավստրալիայում: Մեկ անգամ, երբ գնում էի բարեկամներիս այցելելու, անցնում էի Ջորջսթրիթով: Խանութի շքամուտքից իմ դիմաց դուրս եկավ մի […]

Այսօր երեկոյան կատարվում է Խավարման արարողությունը /վիդեո/

Քանի որ, ըստ եկեղեցական օրենքի, երեկոյան ժամերգությունից հետո է օրը փոխվում, ապա Քրիստոսի չարչարանքներին նվիրված արարողությունը (որը վերաբերում է Ավագ ուրբաթ օրվա խորհրդին) կատարվում է հինգշաբթի երեկոյան։  Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները […]

Ռաբիս սիրողի մոտ, երբ ասում ես Կոմիտաս/վիդեո/

Մեր օրերում շատ երիտասարդներ մոռացել են մեծերին հարգելու ոսկե կանոնի մասին: Հանրային տրանսպորտում հատկապես ակնառու են նման դեպքերը: Անգամ հղի կնոջը կամ մանկանը գրկած մորը նստատեղ չեն զիջում: «Կարծես պաշտոն են ստացել ու չեն ուզում հրաժարվել իրենց փայ աթոռից»,-օրերս երթուղայինում բողոքում էր տարեց մի կին: Թեմայի շուրջ զրուցեցի երիտասարդ բանաստեղծ, ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանի հետ.« Ես […]

Արամ Հարությունյանի ներողությունը, Կարո Գուլոյանի շնորհակալությունը՝ երկրի նախագահին/վիդեո/

Կառավարության ապրիլի 2-ի որոշմամբ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Նույն օրը  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մարզպետարանի աշխատակազմին և մարզի համայնքների ղեկավարներին է ներկայացրել Կոտայքի նորանշանակ մարզպետին:  Ա. Երիցյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արամ Հարությունյանին եւ դրական գնահատել վերջինիս գործունեությունը: Խոսելով նորանշանակ մարզպետի մասին՝ Արմեն Երիցյանը նշեց, ո  Կարապետ […]

Ուսուցողական ֆիլմեր հղիների համար

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության  պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, Հայ Առաքելական եկեղեցու  «Հայեցակարգային» գրասենյակի տնօրեն Բագրատ Գալստանյանը և «Վորլդ Վիժն Հայաստան»միջազգային կազմակերպության ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանն  այսօր ներկայացրեցին Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանմաններկա իրավիճակը,  այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Մոր և մանկան առողջության պահպանումն  առողջապահության նախարարության հիմնական գերակայություններից մեկն է: Շարունակաբար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի