04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ալվարդին միայն 10 դանակի հարված են հասցրել». մանրամասներ դաժան սպանությունից

Ապրիլի 18-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել է, որ Գյումրիի Մհեր Մկրտչյան փողոցի 34/Ա շենքի մի բնակարանում դիակներ կան: 

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ մեկնած օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել է նույն բնակարանի բնակչուհիներ` 1964 թ. ծնված Ալվարդ Շահումյանի և 1925 թ. ծնված Քնարիկ Շահումյանի դիակները:

Արտաքին զննությամբ դիակների վրա հայտնաբերվել են բռնության հետքեր` մարմնի տարբեր մասերի սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով: Հանգամանքները պարզվում են: 
Կատարվում է քննություն: 

Aravot.am-ին որոշակի մանրամասներ է ներկայացրել սպանվածների հարևանի կինը՝ տիկին Ժաննան, որը բուժաշխատող է Գյումրու բժշկական կենտրոնի լաբորատորիայում: Տիկինը պատմել է, որ  ինքը իր  սիրած սերիալն էր նայում ժամը  21.45-ի սահմաններում, երբ  իրենց դուռը թակել են ու կանչել իր ամուսնուն: Ամուսինը սարսափահար ներս է մտել՝ ասելով, թե Քնարին  ու Ալվարդին են սպանել:

«Մենք շատ հին հարեւաններ ենք,  այս շենքերը շատ հին են: Ալվարդը ամուսնացած չէր, իմ տեգրոջ դասարանի աղջիկն է եղել: Տիկին Քնարը ամերիկյան որբանոցում է մեծացել, կիրթ, շնորհքով կին էր, հացով-ջրով, մարդկանց նեղին հանող մարդիկ էին: Սխալվեիր դուռը ծեծեիր, ինչ հյուրասիրություն կանեին, կապշեիր:

Տիկին Քնարը վերջին շրջանում վատառողջ էր, թեթևակի  ինսուլտ խփեց, տեսնեիր աղջիկը ոնց էր խնամում մորը, պատմելու չէ… Տիկին Քնարը երկու աղջիկ ունի. մեծը՝ Գայանեն, բնակվում է Մոսկվայում, շատ մեծ կարողության տեր  է նրա ընտանիքը, նրա տղաներն ու աղջիկները մեծահարուստ մարդիկ են: Ինչ տիրություն էին անում  տատիկին ու մորաքրոջը… Քրոջ աղջիկը նույնիսկ իր 3000 հազարանոց մուշտակը ուղարկեց նրան: Ալվարդը շատ էր սիրում հագնել, կապել, էնքան մարդամոտ էր, էնքան հումորով…Հնարավոր չէր Ալվարդի կողքին նստել մի վայրկյան ու չծիծաղել, կենսախինդ, կյանքը մեջ եռում էր:

Ալվարդը չամուսնացավ, բայց 20 տարի է՝  ընկեր ուներ, Արթուրն է, որը տաքսի է վարում: Արթուրի ընտանիքը  այդ մասին գիտի, Արթուրի տղան գնում-գալիս էր Ալվարդենց տուն:  Իրենք ամուսինների պես էին, Արթուրը շատ շնորհքով մարդ է, մի բան լիներ, երեխի պես կվազեր, կհասներ:

Անգամ ամեն օր հաց էր բերում, թե հանկարծ տիկին Քնարը ներքեւ չիջնի, մեծ կին է, հանկարծ իրեն վատ չզգա:  Ալվարդն էլ օգնում էր նրա ընտանիքին ֆինանսապես: Մի խոսքով ցավ եմ ապրում ու չեմ ուզում հավատալ, որ Արթուրը կարող է լինել հանցագործը: Ես նրան ճանաչելով բացառում եմ, որովհետեւ  ամուսինների պես էին: Հիմա ոստիկանությունը նրան է տարել որպես կասկածյալ:

Ինչեւէ, սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Արթուրը, ինչպես միշտ,  եկել է Ալվարդենց տուն, դուռը բաց է եղել, գտել է նրանց սպանված: Հենց այդ պատճառով էլ երեւի նրան  են տարել որպես կասկածյալ: Նա խաբար արեց իմ ամուսնուն: Ամուսինս գնաց, տեսավ էդ մարդկանց էդ վիճակում, տեղը չի գտնում, ասում է միայն դանակի 10 հարվածով Ալվարդին են սպանել:

Սպանված  Ալվարդը նստած է եղել հյուրասենյակում՝ բազմոցի կողքին դրված աթոռում: Իսկ 90-ամյա տիկին Քնարը բերանքսիվայր ընկած է  եղել խոհանոցում, սեղան է փռած եղել: Հացը, ափսեներում եղած   կարտոֆիլն էլ կիսատ են թողել: Մրգի սեղան էլ փռված է եղել հյուրասենյակում:  

Ամուսինս ասում է՝ սաղ տունը տակնուվրա  էին արել, դարակները քանդած, թափած, անգամ անկողինների  մատռասներն են հանել: Ասեմ, որ նրանք շատ գեղեցիկ տուն ունեն, Ալվարդը վերջին երեք տարում գույք առավ, մինչ էդ ասում էր՝ ի՞նչ պիտի անեմ, ես էրեխեք չունեմ, բայց երբ նեղացանք, թե ջահել կին ես, քո համար առ, երեք տարում հետզհետե առավ:

Սիրուն տուն էր: Ես մի բան գիտեմ, որ սպանողը ծանոթ մարդ է եղել Ալվարդին, ասեմ, որ նա զգուշավոր կին էր, երբեք պատահական մարդու առաջ դուռ չէր բացի: Տեսաք՝ նրանց դուռը երկաթից է ու մեր տան պես կրկնակի դռներ ունեն:

Մի անգամ մեր տան ինտերնետն անջատվել էր, թոռնիկս դաս պիտի աներ, գնացինք  իրենց տուն, դռան զանգը տալուց  հետո ահագին երկար սպասել ենք մինչեւ ինքը մի քանի անգամ ճշտեց, թե ովքե՞ր ենք, նոր բացեց: Իր մայրը որ մեծ մասամբ մենակ էր ու ծեր կին էր, իրենք շատ էին զգուշանում դուռ բացելուց: Դե տանը տղամարդ չկար… »: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Լուսանկարը՝ aravot.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ