06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի թիմը «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆավորիտ թիմերից մեկն է

Վրույր Փենեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ազգային Ժողովի թիմը արդեն երկրորդ անգամ փայլուն հաղթանակ գրանցեց «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղում 6/2: Ուրախությունս կրկնակի է, քանզի 1-ին խաղի ընթացքում իմ կողմից հնչեցրածս ցանկությունը, որ Ազգային ժողովի թիմը հաղթական արշավ կունենա և կդառնա «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆավորիտ թիմերից մեկը՝ այլևս իրականություն է…

Չնախատեսված վայրերում աղբը թափելու համար 68 վարչական արձանագրություն է կազմվել

Ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի հետ կապված զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում նախատեսված աշխատանքները կազմակերպվել և անցկացվել են հավուր պատշաճի: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակ-ծառատունկին ակտիվորեն մասնակցած բոլոր կառույցներին և համաքաղաքացիներին: «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր արձագանքեցին մեր կոչին […]

Վերահսկիչ պալատն արձանագրում է առողջապահության նախարարության բացթողումը

ՀՀ վերահսկիչ պալատը հրապարակել է 2014թ-ի իր տարեկան հաշվետվությունը, որտեղ անդրադառնալով ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն սացողներին դեղորայքի տրամադրման հարցին՝ արձանագրել է, որ 2013 թ-ի համեմատ 2014թ-ին կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման ու բաշխման համար նախատեսված միջոցները կրճատվել են 27.2%-ով կամ ավելի քան 634 մլն 581 հազ. դրամով, ինչը հիմնականում պայմանավորվել է դեղերի շուկայում գների անկմամբ ու «ինսուլին» […]

Աստվածաշունչը՝ որպես Թենեսի նահանգի պաշտոնական գիրք

Թենեսի նահանգի կոմիտեում, որը զբաղվում է օրինագծերի ընդունմամբ, ապա հանձնում դրանք Ներկայացուցիչների Պալատ և Սենատ՝ քննարկման, գրեթե միաձայն որոշել են Աստվածաշունչը ճանաչել՝ որպես նահանգի պաշտոնական գիրք, տեղեկացնում է crossnews.am-ը: Կոմիտեի ներկայացուցիչները հաստատել են օրինագիծը, ընդ որում, քաղաքագետներից ոչ ոք դեմ չի քվեարկել, միայն երկուսը ձեռնպահ են եղել: Օրինագծի կողմնակիցները համարում են, որ փաստաթուղթը ճանաչում է […]

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված պատարագը ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջի շատ բարձր և ազդեցիկ հնչողությունն էր. Հ. Նաղդալյան

 Վստահ եմ,  համայն հայությունը  ոգևորությամբ և  նվիրական զգացում- ներով  հետևեց Հռոմի սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված պատարագի արարողությանը: Լսեցինք խոսքեր՝ ուղղված ողջ մարդկությանը և՛ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի անունից, և՛ կաթողիկոս Գարեգին 2-րդ-ի,  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինի և Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքի կողմից:  Այս սուրբ արարողությունը իրոք պատմական իրողություն էր, շատ ու […]

Ցեղասպանությունը խտրականություն չդրեց, ոչ դավանանքի, ոչ տարիք ու ոչ սեռի միջև.Վահրամ Շեմմասյան/վիդեո/

«Ցեղասպանության ուսումնասիրությունը շատ խորն է, բազմաշերտ ու բազմակողմանի և ընդհանրապես մենք կղերականության մասին շատ բան չգիտենք ու այն ինչը գիտենք կղերականությանը ներկայացնում է իբրև զոհ,ինչը մեծամասամբ ճիշտ է, սակայն կար մի հույլ, մի փոքրամասնություն, որը փրկվեցավ անկախ իր դավանանքից: Ու այդ փոքրաթիվ վերապրողները փրկեցին ոչ միայն իրենց մորթը, այլև մեծապես օգտակար հանդիսացան իրենց ազգակիցների փրկության […]

Առատ տեղումները բարենպաստ իրավիճակ են ստեղծել գյուղատնտեսության համար.նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգում ընդգրկված կառույցների ղեկավարներ: Խորհրդակցության սկզբում նախարարը աշխատակազմին է  ներկայացրել  ջրային տնտեսության պետական կոմիտեի […]

Կարևոր է ապահովել մեծամասնության լիարժեք համակարծություն. ԵԽԽՎ նախագահը՝ սահմանադրական բարեփոխումներից

«Ինձ համար շատ կարևոր է գալ Հայաստան ու այս ընթացքում հանդիպել նաև ԶԼՄ ու քաղհասարակության ներկայացուցիչներին»,-այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը: Նա անդրադարձավ ՀՀ-ում սպասվող սահմանադրական բարեփոխումների գործընթացին. «Այս բարեփոխումները քաղաքական ընտրության մասին են. գործընկերներս համակարծիք էին այն հարցում, որ նման բարեփոխումների համար շատ կարևոր է ապահովել մեծամասնության լիարժեք համակարծություն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ […]

Անհնար է

Քրիստոնյայի հոգևոր կերպարը Քրիստոսի կերպարն է՝ սիրող, համբերատար, ներողամիտ, ողորմած: Եվ կարևոր է իմանալ, որ ճշմարիտ համբերատարությունը, ներողամտությունն ու ողորմածությունը անհնարին են առանց սիրո: Ղուկ. 4: 31-41Գործ. 6: 8 – 7: 29Հակ. 3: 13 – 4: 6Հովհ. 1: 18-28Մատթ. 4: 12-25Մարկ. 1: 14-20

Համաշխարհային մամուլը՝ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայոց Ցեղասպանությունը՝ «Ցեղասպանություն» ճանաչելու մասին

Հայոց Ցեղասպանությունն ու Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած Սուրբ Պատարագը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ընթացքում Հռոմի պապը Հայոց Ցեղասպանությունը որակել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլի էջերում, գրում է Interpress.am-ը: The Associated Press գործակալությունը, անդրադառնալով Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկո պապի հայտարարաությանը, մեջբերում է իր խոսքը, ուր Պապն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի