03 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լսելով թուրքերի սպառնալիքները՝ պապիս մայրը կաթվածահար է եղել

Շիրակ Պապանյանի պատմությունը 1915 թ., Կարս Ցողիկ Պապանյանը ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տոհմի պատմությունը: Նրա պապը՝ Շիրակ Պապանյանը, ծնվել է 1915 թ. Կարսի Բաշորակյալ գյուղում: Գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ նրանք որոշ ժամանակ ապրել են Երազգավորս գյուղում, այնուհետև տեղափոխվել Նուխի: Որոշ ժամանակ անց հաստատվել են Ախուրիկում: «Պապիկս` Շիրակ Պապանյանը, ծնվել է 1915 թ. Կարսի Բաշորակյալ գյուղում: Հայրը` […]

Գարնանային արձակուրդները երկարացվել են

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ` այսօր որոշում եմ կայացրել մեկ աշխատանքային շաբաթով, մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդներն երկարացնելու մասին: Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի […]

Ժամանակն է խոսել միասնական դրամական միավորի մասին Մոսկվայի, Մինսկի եւ Աստանայի միջեւ. Պուտին

Այսօր Աստանայում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Եռակողմ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ ժամանակն է խոսել միասնական դրամական միավորի մասին Մոսկվայի, Մինսկի եւ Աստանայի միջեւ, հայտնում է РИА Новости-ն: Նա ասել է, որ «ուս ուսի տված աշխատելով ավելի հեշտ կլինի արձագանքել տնտեսական արտաքին վտանգներին […]

Վերամբարձ կռունկի սլաքն ընկել է շենքի տանիքին

Մարտի 20-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 61 հասցեում կառուցվող շենքի շինարարական աշխատանքներն իրականացնելիս վերամբարձ կռունկը […]

Զոհված տղաներից մեկը Արցախից է` ընտանիքի ճրագը

Մարտի 19-ին Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի հարձակումը կանխելիս զոհված` ՊԲ զինծառայող, 19-ամյա շարքային Հակոբ Խաչատրյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղից էր: Հակոբն ընտանիքի միակ արու զավակն էր` երկու քրոջ եղբայր: Մեր տեղեկություններով` Հակոբը բանակ է զորակոչվել 2014-ի հունիսին: Նա սովորում էր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի […]

Մեր ժողովուրդը վատ է զգում դրանից. Սահակյանը՝ ՌԴ-ից Ադրբեջանին զենք վաճառելուց

«Քաղաքական տեսակետից ու ժողովրդավարական զարգացման տեսակետից մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ: Սա հենց այհսօրվա արաձանագրոըմ չէ, դա միշտ ենք ասել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ գալուստ Սահակյանը՝ ամփոփելով Եվրանեսթի ու եվրոպական շաբաթվա արդյունքները: ԱԺ նախագահը նաև բացատրեց, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու մարտի 20-ին Աստանայում կայանալիք ԵՏՄ Վեհաժողովին:  […]

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է

ՀՀ կենտրոնական բանկում առկա և մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում հասարակական որոշ վայրերում կարելի է հանդիպել «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ կողմից հրապարակված «միասին մարենք Ձեր վարկերը / Оказываем помощь населению в погашении кредитов» հայտարարությանը, որի համաձայն՝ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպություն) տրամադրում է օգնություն վարկերի մարման համար: ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրել է Կազմակերպության կողմից տարածվող […]

Շատ տխուր է տեսնել անմեղ կյանքերի կորուստը կրկին. Սաջադ Քամիր

«Երբ ես եկա ասյտեղ, առաջին իսկ հանդիպումս ԵԱՀԿ-ի դեսպանի հետ էր: Մենք բացարձակապես հանձնառու ենք մնում՝ սատարելու ԵԱՀԿ-ին ու Մինսկի գործընթացը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Սաջադ Քարիմը՝ խոսելով սահմանին առկա լարված իրավիճակի ու Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի անընդհատ խախտման մասին: «Շատ տխուր է տեսնել անմեղ կյանքերի կորուստը կրկին: Մենք […]

Մայրաքաղաքի 19 բարեգործական ճաշարաններում տաք սնունդ են ստանում շուրջ 2400 շահառուներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն  այցելել է  Նոր Նորքում  գործող  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության,  «Հայ օգնության ֆոնդի» և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարաններ, ծանոթացել  ճաշացանկին, ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմաններին, զրուցել շահառուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները` իրականացվող ծրագրի վերաբերյալ: Երևանի քաղաքապետարանը մի շարք […]

Քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով ներկայացված հայտերը

Մարտի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում ներկայացված հայտերը։ Մրցութային հանձնաժողովի անդամ, փորձագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հասարակական կազմակերպությունների կողմից նշված թեմայով իրականացվող ծրագրերը։ «ՀԿ-ներն անմիջապես շփվում են հասարակության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված