18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Սիրում եմ իմ երկիրը ու չէի կարող հենց այնպես գալ այստեղ». ֆրանսահայ անվանի երգիչը Ավե Մարիա կատարեց Ծիծեռնակաբերդում /ֆոտո, վիդեո/

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր մեկնարկեց ֆրանսահայ անվանի օպերային երգիչ Ադամ Բարրոյի /Մուրադ Ամիրխանյան/ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Նրա կատարմամբ՝ Մանուկ Հարությունյանի նորաստեղծղ «Մանջութ» լարային նվագարանի կապակցությամբ հնչեց Կաչչինի Ավե Մարիա և Կոմիտասի Տեր ողորմեա ստեղծագործությունները: Նախքան ստեղծագործությունները ներկայացնելն անվանի երգիչը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի ուղեկցությամբ աղոթք արեց հուշահամալիրում, ծաղիկ դրեց անմեղ զոհերի հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ կեղծանունով է հանդես գալիս, որովհետև Եվրոպայում իր հայկական անունը՝ Մուրադ, այլ կերպով է հնչում: Նա հպարտությամբ նկատեց, որ գյումրեցի է: «Սիրում եմ իմ երկիրը, քրիստոնյա եմ, ու չէի կարող հենց այնպես գալ այստեղ»,-ասաց նա, ապա հայտնեց, որ Փարիզում ևս միջոցառում է լինելու, բավական հայտնի մարդիկ են մասնակցություն ունենալու: 

«Սա պիտի շարունակվի ամբողջ տարին և ամբողջ տարիներ, եթե պետք լինի, մինչև աշխարհը չճանաչի»,-շեշտեց Մուրադ Ամիրխանյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ