Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների հյուրերը կազատվեն վիզայի վճարումից
ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2015թ-ի ապրիլ ամսվա ընթացքում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակության անդամներին ազատել մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ որոշումը վերաբերելու է մշակութային, գիտական, կրոնական գործիչների պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներին: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո […]





































