15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետք է համբուրել մեր ատոմակայանի ճակատը

Տեխնիկական գիտությունների դոկտեր, Հելիոֆիկացիայի /արևային էներգիա/ ծրագրի հեղինակ   Վահան Համազասպյանը գտնում է, որ հայկական ատոմակայանի ճակատը պետք  է համբուրել և նորը կառուցել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով այս օրերին ԱԺ-ում քննարկվող Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների   միջև Մոսկվայում ստորագրված Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրից:

Ինքը որպես ատոմակայանում երկար տարիներ աշխատած մասնագետ կարծում է, որ ատոմակայանն իր դրական ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, և պետք է թեկուզ մեծ, սակայն գումար ներդնել ու կառուցել ևս մեկը:

Համազասպյանը հայտնի է այլընտրանքային էներգիայի աղբյուրների հայթայթման նախագծերով, քանի որ պոտենցիալ է տեսել այստեղ և ծրագրում  է Սփյուռքում և Սպիտակի աղետի գոտում մշակել  հելիոֆիակացման  գործարանների նախագծեր:  Ըստ նրա՝ արևից Հայաստանում հնարավոր է ստանալ այնքան էներգիա, որքան 2  ատոմակայանից։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ