15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մեսիջ է՝ զգույշ եղեք» /վիդեո/

«Երբ, որ կանխատեսումներն արվում են, որոշակի շեղումով է  դա արվում, և ժամանակ առ ժամանակ վերանայում են: Արժույթի միջազգային հիմնադրամն իր զեկույցները հրապարակում է ապրիլին ու հոկտեմբերին, իսկ իրենց կանխատեսումների թարմացված տարբերակները տեղադրում են հունվարին ու հուլիսին, և եթե մենք նայում ենք այս ընթացքը նախորդ անգամվա կանխատեսումների համեմատ, իրենք իջեցրել են Հայաստանի կանխատեսումները, և իրական մեր տնտեսական զարգացումները ևս դա են ցույց տալիս»,- «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն՝ անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին, համաձայն որոնց Հայաստանի տնտեսական աճն այս տարի լինելու է զրո տոկոս:

Տնտեսագետը նշեց, որ որոշակի շեղումով այդ կանխատեսումներն իրականությանը մոտ են լինում: Նա ասաց, որ մեր իրականությունն էլ ցույց է տալիս, որ տնտեսական ակտիվության անկում կա: «Սա նաև ինչ-որ առումով մեսիջ է, որ ավելի զգույշ եղեք, ավելի ճիշտ քաղաքականություն վարեք՝ տնտեսությունը զարգացնելու համար, որովհետև սա նշանակում է, որ տնտեսական պարբերաշրջանի անկման փուլի վրա ենք գտնվում»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ