12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Աշխատավոր մարդը ունի հացի խնդիր.բողոքի երթ/վիդեո/

«Ո՛չ արտագաղթին, գործազրկությանը, աղքատությանը», «Նոր աշխատատեղերի ստեղծում», «Ուժեղ արհմիություն՝ ուժեղ քաղաքացիական հասարակություն», «Արժանապատիվ մարդուն՝ արժանապատիվ աշխատանք, աշխատավարձ» և այլ գրություններով պաստառներով Հյուսիսային պողոտայից մեկնարկեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երթը ։

Նրանք Մայիսի 1-ը մենք նշում ենք ոչ թե որպես տոն, այլև՝ պահանջատիրության օր։

«Ինչ խոսք խորհրդային տարիներին այդ օրը տոն  էր, բայց անկախացումից հետո կարծես թե աշխատավոր մարդու սոցիլական շահերը անտեսվեց և արհմիությունների կոնֆեդերացիան այն միակ կազմակերպությունն է, որ այսօր կրկին անգամ բարձրաձայնում է այն սոցիալական խնդիրները որոնք կուտակված են»,-ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը։

Վաղարշակյանի  համոզմամբ աղքատության, արտագաղթի վերացման համար հարկավոր է բարձրաձայն պայքարել, դեմ առ դեմ իշխանություններին ասենք, որ աշխատավոր մարդը ունի հացի խնդիր, ինչպես Պռոշյանի «Հացի խնդիրն» էր։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ