18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Քննադատությունն իբրեւ անձնական վիրավորանք է ընդունվում

Օրերս Freedom House կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ 2014թ. զեկույցը, որի տվյալներով` Հայաստանն այս տարի 135-րդ տեղում է և համարվում է «անազատ» մամուլ ունեցող երկիր:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը այս գնահատականի հետ համամիտ է:

Լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա ասել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների ցանկում եւ նախորդ տարվա համեմատ ոչինչ չի փոխվել:

«Եթե օրենսդրական դաշտում մի շարք փոփոխություններ իրականացվեն, կարելի է ակնկալել, որ եկող տարի կներգրավվենք ազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների շարքում»,- ասել է նա:

Խոսելով լրագրողների աշխատանքի մասին` բանախոսն ասել է, որ Հայաստանում ոչ հանդուրժողական վերաբերմունք կա քննատատության հանդեպ, այն իբրեւ անձնական վիրավորանք է ընդունվում, ինչը խանգարում է լրատվամիջոցների անկաշկանդ գործունեությանը:

«Իհարկե, լրագրողական հանրության ներսում շատ լուրջ խնդիրներ կան կապված էթիկայի հետ, բայց առավել հաճախ են դեպքերը, երբ լրագրողներըխնդիրների են հանդիպում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ