11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օսիպյանը շնորհավորեց ու անցավ գործի

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր չէին տոնում մայիսի 1-ը։ Նրանք իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախ շնորհավորեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին․ «Հարգելի նաիրիտցիներ, շնորհավորում եմ Աշխատավորի օրվա առթիվ և խնդրում եմ՝ ոստիկանությունից մի նեղացեք: Ոստիկաններն իրենց գործն են անում եւ դուք պետք է ենթարկվեք նրանց ասածին: Նախ շնորհավորում եմ Ձեր բոլոր տոնը, դուք էլ աշխատավոր, միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ ճիշտ տեղ չեք ընտրել բողոքի ալիքը բարձրացնելու համար։ Ձեր պահանջը արդարացի է, պետք է անհապախ վճարեն, բայց մենք որևէ բան այսօր անել չենք կարող»,-ասաց Օսիպյանը։

 Նշենք, որ այստեղ մայիսի 1-ի` Աշխատավորների օրվա հետ կապված միջոցառում է անցկացվելու, որը կազմակերպել է «Գրանդ տոբակո» ընկերությունը, և որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը:

 Նաիրիտցիները փորձում են մոտենալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին և հանդիպել Սերժ Սարգսյանին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, պատ շարեցին և արգելափակեցին նրանց տեղաշարժը։

Ի դեպ «Գրանտ տոբակո» ընկերության սեփականատերերի միջոցառմանը ժամանելու պահին նաիրիտցիները սկսեցին բղավել «պարտքի մարում», «պարտքի մարում»։  

Ավելի ուշ նաիրիտցիները որոշեցին երթ անցկացնել, իսկ նրանց հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա երեքշաբթի օրը` ժամը 11:00-ին, նախագահական նստավայրի դիմաց: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ