06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր նշանակում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Կոտայքի բաժնի պետ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նշենք, որ օրեր առաջ պետի պաշտոնից ազատվել էր Արթուր Մկրտչյանը: Վերջինս դեռեւս կադրային ռեզերվում է: 

Վթար «Արարատ» ռեստորանի մոտ. կան տուժածներ

Մայիսի 2-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ «Արարատ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 21-10» մակնիշի (վարորդ` Ն. Ա., ծնվ. 1963 թ.) 60 TO 909 պ/հ-ի և «ՎԱԶ 21-08» մակնիշի (վարորդ` Մ. Խ., ծնվ. […]

Հրանուշ Հակոբյանից հետո

Կինոռեժիսոր Տիրգրան Խզմալյանը կոչով դիմել է հայկական սփյուռքին: « Կոչ եմ անում ազնիվ սփյուռքահայ կազմակերպություններին, հիմնադրամներին ու անհատներին խզել բոլոր հարաբերությունները ՀՀ իշխանության հետ, ընդհատել որեւէ գործարար, ֆինանսական, բարեգործական ներդրման, դրամաշնորհի կամ օգնության տրամադրումը մինչեւ որ քաղաքական բանտարկյալները ազատ արձակվեն: Ցեղասպանության եւ ազգի իրավունքների ճանաչման պահանջն անհամատեղելի է Հայաստանում մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման հետ»: 

Նորություն կա

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ խարդախության և առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար դատապարտված «Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների» գործով նոր մեղադրյալ է ներգրավվել: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Մարտիրոսյանը, աշխատելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայության Երեւան քաղաքի «Ավան եւ Նոր Նորքի» տարածքային բաժնի պետի պաշտոնում, 2009-2010թթ. ընթացքում օգտագործել է իր պաշտոնական […]

Գարնանը սրվում է /վիդեո/

«Շատ հաճախ ասում են գարնանային դեպրեսիա: Այս տերմինը ես չեմ ընդունում: Դեպրեսիա բառը մի քիչ պետք է զգույշ օգտագործել: Ավելի ճիշտ կլինի ասել` գարնանային ընկճվածություն: Դեպրեսիայի ժամանակ առանձնանում են, չեն ուզում շփվել որեւէ մեկի հետ, լինում է տրամադրության անկում ու այն աստիճանի , որ մարդկանց թվում է, թե այս աշխարհում այլևս  անելիք չունեն:  Դեպրեսիայի հետեւանք […]

Մահացել է

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին, երկարատև հիվանդությունից հետո` 85 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Վաղինակի Խաչատրյանը: Լեյլի Խաչատրյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Վարդանը հացադուլ է սկսել

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Խաչիկ Ավետիսյանը դադարեցրեց իր տաս օր տևած հացադուլը: Հացադուլը դադարեցնելու պատճառը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի անազատության մեջ գտնվող ընկերոջը՝ Վարդան Վարդանյանն է, ով արդեն մի քանի օր է՝ բանտախցում հացադուլ է սկսել: «Պետք չէ, թող դուրս գա, մենք այստեղ ենք, մենք կպայքարենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ 18 քաղբանտարկյալները ազատություն […]

«Տոյոտան» սահել է ձորակը.կա տուժած

Մայիսի 1-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան-Եղվարդ ավտոճանապարհին` Նոր Հաճնի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-6 միջհամայնքային ավտոճանապարհի Աբովյան-Եղվարդ հատվածի 5-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 21-07» մակնիշի (վարորդ` Բ. Ս., ծնվ. 1991թ) 34QA282 պ/հ-ի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի