10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի Ռադայում Ցեղասպանության մասին որոշման նախագիծ է գրանցվել

Ուկրաինայի Գերագույն Ռադայում այսօր գրանցվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» որոշման նախագիծը։ Այն առաջ է ներկայացրել է «Վիդրոդժենյա» պատգամավորական խմբի անդամ Վիտալի Բարվինենկոն, տեղեկացնում է Ուկրաինայի խորհրդարանի կայքը:

Դպրոցականը խեղդվել է լողավազանում՝ ֆիզկուլտուրայի դասի ժամանակ

Վոլոգդայի դպրոցներից մեկում ողբերգություն է տեղի ունեցել: Ֆիզկուլտուրայի դասին լողավազանում խեղդվել է 4-րդ դասարանի աշակերտ Սավելին: Նախնական տվյալներով՝ ողբերգության պահին լողավազանում եւս երեք երեխաներ են եղել, իսկ թե որտեղ են եղել ուսուցիչները, որոնք պետք է հետեւեին երեխաներին, դեռեւս պարզ չէ, հայտնում է LifeNews-ը:

Ապրիլի 24-ը Ջորջիայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ընդունել H.R. 904 բանաձևը, հայտնում է armeniangenocide100.org-ը:  Բանաձևով ապրիլի 24-ը Ջորջիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Իրավաբաններն ահազանգում են, խախտումներ ՄԻԵԴ-ի թեկնածուների մրցույթում

Իրավաբանները մի շարք խախտումներ են արձանագրել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթում: Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ հանձնաժողովի անդամները քաղաքականապես անկախ չեն եղել, այլ համագործակցության մեջ են եղել իշխանությունների հետ: «Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այս պահին աշխատում է Սահմանադրության […]

Բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 209 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 184-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 25 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 55 հեռախոսազանգ, որոնցից 26-ին լուծում է տրվել, իսկ 29-ի դեպքում […]

Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկվել 31-ամյա կին

Ապրիլի 2-ին, ժամը 12.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 43 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: 

Կցրտի

Ապրիլի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին` առավելապես հյուսիսային շրջաններում, 4-ին և 5-ի գիշերը` շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին` լեռնային շրջաններում՝ ձյուն: 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ. արագությամբ:Օդի ջերմաստիճանը 4-ի ցերեկը և 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը ևս 2-4 աստիճանով:

Մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ /վիդեո/

Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը 2014թ. իրականացրել է ապօրինի ծառահատումներ: Ամեն անգամ ծառերը տեղափոխելու թույլտվություն ստանալու համար 250-260 հազար դրամ կաշառք է տվել անտառպետության պետ Գիգուշ Դավթյանին: Մանրամասները՝ տեսանյութում: 

ԱՄՆ սենատորներն Օբամային խնդրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ երկու կուսակցությունների սենատորներն էլ նախագահ Բարաք Օբամային նամակ են ուղղել՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է armeniangenocide100.org-ը: Անցյալ շաբաթ Սպիտակ տուն ուղարկված նամակում 15 սենատորներ ընդգծել են, որ անհրաժեշտ է անհապաղ արժանի կերպով հիշատակել հանցագործության զոհերին եւ սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բոլոր՝ անցյալ, ներկա եւ ապագա ցեղասպանությունների հանդեպ:  «Երախտապարտ ենք սենատորներ Մենենդեսին և Գարդներին […]

Ահաբեկիչները հարձակվել են համալսարանի վրա. 174 զոհ կա /վիդեո/

Ահաբեկիչները հարձակվել են Քենիայի համալսարանի վրա, ինչի արդյունքում 174 հոգի է մահացել, 60 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է «Интерфакс»-ը:  Ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներին, նրանք ազատ են արձակել 587 հոգու: Ինչպես պարզվել է, համալսարանը գրոհել են «Ալ-Շաբաբ» խմբավորման ահաբեկիչները: Դեպքը կատարվել է հինգշաբթի առավոտյան: Չորս դիմակավորված մարդիկ գցել են պայթուցիկներ համալսարանի գլխավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված