11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստորագրահավաք ալյուրի հարստացման ծրագրի դեմ

Հայաստանում կազմակերպվել է ստորագրահավաք թիվ 666 Ցորենի ալյուրի հարստացման մասին օրենքի ընդունումը կասեցնելու նպատակով։ Օրերս մեկնարկած ակցիայի շրջանակում այս պահին հավաքվել է 900 ստորագրություն։ Այդ մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Մխիթարյանը։ Մխիթարյանը նշեց, որ 5–10 հազար ստորագրություն հավաքելուց հետո նախաձեռնությունը նամակով կդիմի ԱԺ պատգամավորներին եւ վարչապետին։ «Հետագա […]

Եթե գնամ, կդառնամ թուրքերի թշնամին. ապրիլի 24-ին Ազնավուրը Հայաստան չի գա. News.am

 Շառլ Ազնավուրն իր 90 տարեկան հասակում հեռու է «թոշակի գնալու» մտքից: Մուրիեսի իր առանձնատանը նա բազմաթիվ նախագծեր, մտահղացումներ ունի: Ելնելով դրանից՝ նա ցանկացել է ակտիվորենմասնակցել «Ազնավուրի պատմությունը – 2015» հեռուստա եւ ռադիոհաղորդումների շարքին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, գրում է News.am-ը: Ձեր ծնողները Ֆրանսիաեն տեղափոխվել 1923թ. Ինչպե՞ս է դա եղել։ Ես չգիտեմ։ Նրանք տեղափոխվել են Հունաստանից։ […]

«Արա լսում եք սաղդ. Ես հայ եմ»

Ապրելով մի երկրում, որտեղ կարելի է հանդիպել ցանկացած այլազգի և կրոնական տարբեր պատկանելիություն ունեցող մարդկանց, ամեն րոպե պետք է զգոն լինես ու հնարավորինս պաշտպանես քո ՀԱՅԻ ինքնությունը!! Ինչքան հեշտ է լղոզվելը… Մեկ մեկ գնացքով կամ ավտոբուսով երթևեկելիս ուզում ես կանգնես էդ այլազգի մասաների մեջ ու ինչքան ուժ ունես գոռաս!-Արա լսում եք սաղդ? Ես հայ եմ!!!! […]

Լևոն Զուրաբյանը դիմել է վարչապետին

ՀԱԿ խմբակցության ղելավար Լեւոն Զուրաբյանը «Նաիրիտ»-ի խնդրով նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որտեղ մի շարք հարցեր է բարձրացրել: Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Հ. Աբրահամյանին Հարգելի պարոն վարչապետ, Ինչպես գիտեք, «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ երկար ժամանակ զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում` պահանջելով կառավարությունից լուծել երկու կարեւորագույն հարց. «Նաիրիտ» գործարանի վերագործարկման եւ իրենց նկատմամբ կուտակված […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Իսպանիայում

Ապրիլի 13-ին Մադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն մատուցեց Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան՝ Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատարագին ներկա էին Իսպանիայի Կոնգրեսի և Սենատի անդամներ, արտաքին գործերի և համագործակցության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսպանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, իսպանացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր խոսքում արքեպիսկոպոս […]

Այս նախագծի ընդումամբ այլևս կարիք չի լինի մեռելոցի օրերը ոչ աշխատանքային սահմանելու և տեղափոխելու շաբաթ օր

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով մասնավորապես առաջարկվում է աշխատողներին տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին աշխատանքից 3 ժամով բացակայելու իրավունք վերապահել՝ ննջեցյալ հարազատների գերեզմաններ այցելելու համար: Այսինքն, օրենքի ընդունմամբ այլևս կարիք […]

Օբաման կարող է հետեւել Հռոմի պապի օրինակին

Վերջին շրջանում Թուրքիային անհանգստացած է Հայոց Ցեղասպանության ճանաչման համար: Թուրքիայի համար մեծ հարված էր Հռոմի Պապի ելույթը Ցեղասպանության համար տված պատարագի ժամանակ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Վերջինը նշեց, որ Հռոմի պապի հայտարարությունը ծանր կացության մեջ դրեց նաեւ  քրիստոնյա այն առաջնորդներին, որոնք Թուրքիայի հետ շահեր ունեն եւ […]

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-ի գիշերը` Սյունիքում, 15-18-ին` առանձին շրջաններում` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ արևելյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևանում՝  Ապրիլի 14-18-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն:

«Վատիկանում տեղի ունեցածը միայն կրոնական համատեքստի մեջ չպետք է նայել»

«Վատիկանում տեղի ունեցած պատարագը պատգամներ ունի․ առաջին հայերի պահանջը արդար է, Ցեղասպանությունը տեղի է ունեցել և այդ ցեղասպանությունը դատապարտելը Հռոմի Պապը  ամբողջ աշխարհի մարդկության պարտքն է համարում։ Երկրորդ պատգամը՝ միասնականության կոչն էր  Ցեղասապնության ճանաչման հարցում։ Այս պատգամները հնչեցին մի մարդու շրթերից, որին ականջալուր է ամբողջ աշխարհը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը՝ […]

Փոխնախագահին «բռնացրել են»` ծծակը բերանում /ֆոտո/

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպանատան պաշտոնական ընդունելության ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում: Փոխնախագահը միջոցառմանը եկել է դստեր` Ջորջինայի եւ թոռնիկի` Ջասպերի ուղեկցությամբ: Արաողության ընթացքում Բայդենը որոշել է խաղալ թոռնիկի հետ, գրկել է նրան, վերցրել նրա ծծակն ու իր բերանում պահել, իսկ նրա աղջիկը լուսանկարել է դրվագն ու լուսանկարը տեղադրել համացանցում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի