18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Սեռական ոտնձգության դեպքեր Հայաստանում՝ անչափահասների նկատմամբ

Հայաստանում 2013 թ. վերջին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, որով խստացվեցին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար  պատիժները, պակասել են անչափահասների նկատմամբ սեռական  հանցագործությունների դեպքերը:

Այս մասին «Սեռական բռնությունը՝ անչափահասների նկատմամբ Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտարարեցին Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանն ու «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը:

Դավիթ Թումասյանը նախ ներկայացրեց համապատասխան վիճակագրությունը. «Այսպես՝  2013թ. ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ իրականացվել է կանանց սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 23 հանցագործության դեպք, 2014-ին `28, իսկ անչափահաս իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ 2013-ին 78 դեպք է գրանցվել, և 2014-ին՝ 63 դեպք: Պետք է նշեմ նաև, որ արական  սեռի ներկայացուցիչների նկատմամբ 2013-ին գրանցված 13 դեպքի դիմաց 2014-ին գրանցվել է 3 դեպք»:  

2013 դեկտեմբերի 23-ի ուժի մեջ մտան քրեական օրենսգրքում փոփոխությունները, որով խստացվեցին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների նկատմամբ պատժաչափերը։

Ըստ Թումասյանի` սույն վիճակագրության փոփոխության հիմնական պատճառն այն է, որ Քրեական օրենսգրքով անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները  հավասարեցվել են ընդհուպ մինչև բռնաբարության  համար նախատեսվող պատժաչափերի, և դա ուժեղ զսպող ազդեցություն է  թողել «այն անձանց համար, որոնք նախկինում օգտագործում էին անչափահասներին  իրենց սեռական կարիքները բավարարելու համար` գիտակցելով որ դրա համար վճարելու են տուգանք»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ