26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախի խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական նախնական արդյունքները

Արտակ Բեգլարյանի Բլոգի փոխանցմամբ՝ այստեղ պարբերաբար կտեղադրվի թարմացումներ դրանց ընթացքի ու արդյունքների վերաբերյալ, որոնք պաշտոնական բնույթ չեն կրում և որևէ կերպ չեն առնչվում իր աշխատանքի հետ:

Համառոտ տեղեկատվություն…
33 պատգամավորական տեղը բաժանված է 22 համամասնական և 11 մեծամասնական տեղի:
Համամասնական 22 տեղի համար պայքարում են 7 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական», «Խաղաղություն և զարգացում», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88» կուսակցությունները:

Այս ընտրություններին հրավիրվել ու մասնակցում են 100-ից ավելի միջազգային և 110-ից ավելի տեղական դիտորդներ, չորս տասնյակից ավելի ԶԼՄ-ների 100-ից ավելի ներկայացուցիչներ:
Ի դեպ, դիտորդների մեջ կան ՀՀ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Կիպրոսի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ:

Թվիթերում ստեղծել եմ #NKRvote15 հեշթեգը, որով կարելի է հետևել հիմնականում անգլերեն թարմացումներին: Հեշթեգի հղումը՝ այստեղ:

Թարմացում՝ գիշերվա ժամը 3:00-ի դրությամբ՝ ըստ որոշ կուսակցություների հաշվարկների՝ ոչ պաշտոնական ու մոտավոր պատկերը հետևյալն է:

1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 47%,
2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 5%-ի շեմին է,
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 19%,
4. «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1.5%,
5. «Խաղաղություն եւ զարգացում« կուսակցություն – 1%-ից քիչ,
6. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 19%,
7. «Շարժում-88» կուսակցություն – 6.5%:
Սրանք նախնական և կլորացրած արդյունքներն են, և կարող են թեթև շեղում տալ վերջնական արդյունքներից:
Ըստ կրկին նախնական ու ոչ պաշտոնական տվյալների՝ մեծամասնական ընտրակարգով հաղթածների ցուցակը հետևյալն է: Ի դեպ, որոշ ընտրատարածքներում կատաղի պայքար է մղվել, և չնչին տարբերությամբ են որոշ թեկնածուներ հաղթել, այնպես որ չեմ բացառում, որ տվյալների վերջնականացումից հետո փոփոխություն լինի ներքոնշյալ ցանկում:
1. Դավիթ Մելքումյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»),
2. Արսեն Առստամյան (անկախ),
3. Արզիկ Մխիթարյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
4. Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
5. Վիտալի Բալասանյան («Շարժում-88» կուսակցություն),
6. Իվան Ավանեսյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
7. Սերգեյ Հարությունյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
8. Դավիթ Իշխանյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
9. Արթուր Թովմասյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
10. Լեռնիկ Հովհաննիսյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
11. Արմո Ծատուրյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»):
Ըստ վերոնշյալ ցանկերի ու նախնական տվյալների՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 33 տեղերը կբաշխվեն հետևյալ համամասնությամբ՝
1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 15 մանդատ (11 համամասնական և 4 մեծամասնական),
2. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական),
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական),
4. «Շարժում-88» կուսակցություն – 2 մանդատ (1 համամասնական և 1 մեծամասնական),
5. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – եթե 5%-ի շեմը հաղթահարի վերջնական արդյունքներով, ապա՝ 1 համամասնական մանդատ, այլապես կուսակցություններից մեկը կստանա այդ մեկ մանդատը, իսկ թե որ կուսակցությունը, դժվարանում եմ ասել:
Այս 32 մանդատին գումարվում է 1 անկախ պատգամավորի մանդատ:
Սպասենք ԿԸՀ տվյալներին…

Թարմացում՝ 21,00-ի դրությամբ՝

Ընտրատեղամասերը փակվել են, և սկսվել է ձայների հաշվարկման գործընթացը:
ԿԸՀ տվյալներով՝ ժամը 20,00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել են ընտրողների 70,6 տոկոսը, որն ավելի բարձր է, քան 2010թ. ցուցանիշը:
ժամը 17,00-ին 101583 ընտրողների շուրջ 63 տոկոսն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Ժամը 14,00-ի դրությամբ՝ մասնակցայնությունը 46,8% էր:
Արտգործ նախարար Կարեն Միրզոյանը հեռուստատեսության հետ հարցազրույցում նշեց, որ դիտորդների ցանկը կհրապարակվի արդյունքների հրապարակումից հետո, սակայն հավելեց, որ ավելի քան 100 միջազգային դիտորդ է ընդգրկված՝ շուրջ 25 երկրից:

Տեղեկանք…
Հինգերորդ խորհրդարանն ընտրվել է 2010թ. մայիսի 23-ին, որի ժամանակ մեծամասնական տեղերը 17-ն էին, իսկ համամասնականը՝ 16: Այն ժամանակ քվեարկությանը մասնակցել է ընտրացուցակում ընդգրկված 98 հազ.518 ընտրողից 66 հազ.771-ը: Համամասնական ընտրակարգով առաջատարը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունն էր, որին կողմ էին քվեարկել 29 հազ.252 ընտրող կամ ընդհանուր արդյունքով 46.4տոկոսը: Երկրորդ տեղում էր ԼՂՀ գործող խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը, որը ստացել րէր 18հազ.017 քվե կամ 28.6 տոկոսը: Խորհրդարան մտած կուսակցությունների շարքը եզրափակում էր Հայ հեղափոխական դաշնակցությունը` 12 հազ. 525 ձայնով կամ 20.2 տոկոսով:

Artsakhpress.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ