11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1915-ին սպանված հայ մտավորականների բարձեր են պատրաստվել. Հրանուշ Հակոբյանն առաջինը նվիրեց /ֆոտո/

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին թանգարանին նվիրեց Կոմիտասի բարձը: Այս մտահղացումը լրագրող ամուսիններինն է՝ Արփինեինն ու Զավենինը: Նրանք պատրաստել են հարյուր բարձեր, որոնք էներգետիկ մեծ ուժ ունեն: Այդ բարձերը դատարկ են մնացել 1915 թվականին: Դրանք այն մտավորականների բարձերն են, ովքեր գլխատվել են Եղեռնի ժամանակ: Այսօր նրանք այդ բարձերը նվիրեցին Սփյուռքի նախարարությանը, իսկ նախարար […]

Կորսիկայի խորհրդարանը Թուրքիայից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կորսիկայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձև, որի տեքստը կուղարկվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն և Թուրքիայի կառավարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AFP-ն, բանաձևի նախագծի հեղինակը «Femu A Corsica» քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչ Ժան Բյանկուչչին է: Փաստաթղթում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերն Օսմանյան կայսրության հայ ժողովրդի կոտորածներ են սկսել, ինչը հանգեցրել […]

Երիտասարդ մասնագետների համար կկառուցվի ևս մեկ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք

Երևան քաղաքի ավագանին հավանություն է տվել «Երևանի պետական համալսարանի  շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված  «Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեին հարակից  տարածքում երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ  շենքի կառուցման» ծրագրին, որով կազմակերպությունն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել  ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ  շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից […]

Լիոնում թուրքական ռեստորանի պատերին ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են փակցվել

Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող թուրքական ռեստորանի պատերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են փակցվել: Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, նշյալ թեմայով պաստառները նկատել է ռեստորանի սեփականատեր Մեհմեթ Էրթողրուլը առավոտյան աշխատանքի գնալիս: «Պահանջում ենք արդարություն և փոխհատուցում», «Չենք մոռացել և թույլ չենք տա, որ մոռացվի» գրությամբ պաստառներից վրդովված ռեստորանի սեփականատերը դիմել է ոստիկանություն: «Վերջին օրերին […]

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Ապրիլի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը: Կողմերն անդրադարձան Եվրոպական կառույցներում ընթացող գործընթացներին, ինչպես նաև այդ կառույցների շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերին: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին […]

Ամուսինը դանակահարել է կնոջ վրա հարձակված համագյուղացուն

1977 թ. ծնված Աննա Մ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, համագյուղացին՝ 1993 թ. ծնված Պերճ Թ.-ն, տանը վիճաբանել է իր և ամուսնու հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել իր գլխին ու թիկունքին, ինչը տեսնելով իր ամուսինը` 1965 թ. ծնված Ալեքսան Մ.-ն, խոհանոցային դանակով հարվածել է Պերճ Թ.-ի թիկունքին և […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1915-ի իրադարձությունները բնորոշում է որպես «դաժանագույն ոճրագործություն». Azatutyun.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները բնորոշում է որպես «դաժանագույն ոճրագործություն», գրում է Azatutyun.am-ը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆանե Դույարիչը այս մասին հայտարարել է Հռոմի պապի հատուկ պատարագից հետո, որի ընթացքում Ֆրանցիսկոս պապը հայերի կոտորածները բնորոշեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:  «Բան Կի-մունը կարծում է, որ փաստերը ճշտելու […]

Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բիգարը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ՝ Ջոն Բիգարն իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում որակական նոր փուլ կտեղափոխի հայ-իռլանդական հարաբերությունները: Նշելով, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն […]

Թուրքիան չափազանց կոշտ արձագանքեց Հռոմի պապի խոսքերին հայերի կոտորածի մասին. Իտալիայի ԱԳՆ

Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ելույթի վերաբերյալ թուրքական իշխանությունների արձագանքն ու կոշտ արտահայտություններն արդարացված չեն, հայտնում է ТАСС գործակալությունը: Նա նշել է, որ դեռեւս 15 տարի առաջ Հովհաննես Պողոս II Պապն արդեն 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն անվանել էր Ցեղասպանություն: […]

Ապրիլի 24-ին Ռուսաստանը պատվիրակություն կուղարկի Թուրքիա

Ռուսաստանը պատվիրակություն կուղարկի Թուրքիա` մասնակցելու ապրիլի 24-ին Դարդանելի գործողության հարյուրամյակի տոնակատարությանը: այս մասին հայտարարել է  ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Նա ասել է, որ հաջորդ շաբաթ այցելելու է Ստամբուլ, գրում է Интерфакс-ը: Ընդունելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքին` Նարիշկինն ասել է, որ հաջորդ շաբաթ բախտ կունենա լինել Թուրքիայում եւ կմասնակցի Դարդանելի մարտի հարյուրամյակի տոնակատարությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի