Արցախցին գիտի ինչի համար է քվեարկում.Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ պատգամավորները` խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Հայկական պատվիրակության անդամները շրջում են ամբողջ ԼՂՀ-ի տարածքով և հետևում ընտրությունների ընթացքին:
Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ հայ պատգամավորները մայիսի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւել են Շուշիում, Հադրութում, Մարտակերտում:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, թե արցախցին գիտի ինչի համար է քվեարկում`ընդգծելով, թե ընտրությունների ընթացքը եղել է բնականոն, խաղաղ խախտումներ չեն արձանագրվել:
«Արցախցին հասկանում է, որ կառուցում է իր ապագան և գիտի, թե այս ընտրությունն իր համար ինչ նշանակություն ունի և ինչ արդյունք կտա», – նշեց Շարմազանովը` հավելելով Արցախում օբյեկտիվ ու անաչառ ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցում են` Արցախում ժողովրդավարական արժեհամակարգն այլընտրանք չունի: