18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ինչպես աշխատավայրում խուսափել կոնֆլիկտներից. խորհուրդներ

Կարմիր դիպլոմով ուսանողները տանը նստած են, աշխատանք չունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ բուհ ավարտած ուսանողների մեծամասնությունը՝ 75%-ն, այսօր գործազուրկ է, քանի որ տնօրենները ցանկանում են տեսնել փորձառու աշխատողներ:

Սոցիոլոգիական տվյալների համաձայն՝ գործազուրկների թիվն այսօր Հայաստանում կազմում է 21%: «Ուսանողներ ունեմ՝ գերազանց են սովորում, վաճառողուհի են աշխատում»,-նշեց սոցիոլոգը: Հոգեբան Աննա Բադալյանի խոսքով էլ՝ այսօրվա երիտասարդներն ավելի նպատակասլաց են: 

Աշխատանքային խնդիրներին անդրադառնալով՝ նա ասաց. «Աշխատավայրում ամեն ինչ կարող է լավ լինել այն դեպքում, երբ կոլեկտիվում չլինեն խնդիրներ: Հայտնի է՝ թիմային աշխատանքը լավացնում է ոչ միայն աշխատանքի որակն, այլև անհատական հարաբերությունները ու զերծ է պահում աշխատավայրում հոգեբանական խնդիրներից»:

Հոգեբանը նաև խորհուրդ տվեց նրանց, ովքեր աշխատանքը գերադասում են անձնական կյանքից: «Աշխատելը լավ է, բայց գերապատվություն պետք չէ տալ դրան»,-եզրափակեց Բադալյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ