06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչքան երկար էր մտածում` անչափ կարճ պատասխանների համար…

Հասցրի նայեմ Սերժ Սարգսյանի հարցազրույցի վերջին, որքան էլ պարադոքսալ` Պրուստի մասը…-Ինչքան երկար էր մտածում` անչափ կարճ պատասխաններ տալու համար…Մենք այդ ամպլուայում իրեն գրեթե չգիտենք..Հետո կարելի է հատ-հատ անդրադառնալ իր ասածներին.Ինձ հետաքրքիր էր վերջին հարցի պատասխանը, որովհետեւ այդ հարցը ես եւս միշտ տալիս եմ իմ հյուրերին.-Ինչ կասեք Աստծուն, երբ կհայտնվեք իր առաջ?..Ասաց.-Ոչինչ: Ես կլռեմ:Ու ցույց տվեց` […]

Կա՞ն հարգելի պատգամավորներ

«Բարև ձեզ, հարգելի պատգամավորներ»,-ինչպես միշտ քառօրյաների ժամանակ, այսօր ևս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց պատգամավորներին: Սակայն դահլիճում աղմուկը շարունակվում էր, և Սահակյանը կատակեց. «Կա՞ն հարգելի պատգամավորներ»: «Ես ասում եմ բարև ձեզ, հարգելի պատգամավորներ, դուք էլ, նշանակում է, պիտի բարևը վերցնեք, անցնեք հետագա գործողությունների»,-բացատրեց նա:

Հացադուլի մեջ գտնվող Գևորգի վիճակը կտրուկ վատացել է

Հիմնադիր խորհրդարանի անդամ կալանավորված Գևորգ Սաֆարյանը արդեն 12 օր է հացադուլի մեջ է գտնվում։ Սաֆարյանի պաշտպան Գևորգ Դավթյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սաֆարյանի ինքնազգացողությունը վատացել է։ «Դե 12 օր հաց չի կերել այդպես էլ պետք է լիներ։ Իրեն շատ թույլ է զգում, բացի այդ Գևորգը նաև երիկամների հետ կապված խնդիրներ ունի։ Այս պահին գտնվում […]

Թմրամիջոցը Էդիկի համար էր

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Մուշ 2/2 թաղամասից, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդիկ Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ներարկիչ` դեղնավուն զանգվածով: Էդիկ Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում […]

«Գոնե մեր տանն իշխանափոխությունը տեղի է ունեցել» /վիդեո/

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում էր որդու՝ Կարին Հովհաննիսյանի հեղինակած «1915» ֆիլմի պրեմիերային: Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչ տպավորություններ ունի ֆիլմից, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումներից:  Դիտեք տեսանյութը:

Սարսափելի երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4310-ի

Նեպալում հզոր երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը շարունակում է աճել, այսօր առավոտվա տվյալներով` 4310 մահացած կա: Սակայն հնարավոր է, որ զոհերի թիվը դեռ էլի ավելանա, քանի որ փրկարարական աշխատանքները դեռեւս չեն ավարտվել, փրկարարները շարունակում են փլատակների տակ փնտրել մարդկանց, հայտնում է Lifenews-ը: Հիշեցնենք, որ շաբաթ օրը Նեպալում 7.9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որը ամենահզորն է […]

Մի րոպե

Ժողովուրդ, մի րոպե։ Հասկացանք, որ Սփյուռքի նախարարն իրավունք չունի մունաթ գա ազատ մարդկանց վրա՝ ցուցումներ տալով, թե ինչ անեն իրենց միջոցների հետ, հաշվի առնելով թե՛ իշխանությունների կողմից հալածվող տնտեսությունը, թե՛ ՀՀ-ն ԵՏՄ-ին բռնակցելով՝ տնտեսական ինքնասպանությունը։ Բայց հարցը մարազմի էլ պետք չի հասցնել, որովհետև հակառակը պնդելով՝ ուղղորդում ու լեգիտիմացնում եք այն քաղաքական բիզնեսմենների վարքը, ովքեր իրենց […]

Ամենասարսափելին /ֆոտո/

Այսօր սովորական երևույթ է դարձել հղիության արհեստական ընդհատումը՝ ամուսինների հանցավոր փոխհամաձայնությամբ. փոխհամաձայնություն, որով Աստծո` մեզ ընծայած շնորհը ինքներս մերժում ենք մեզանից` քրիստոնյա կոչվելով, և դժոխք դարձնելով Աստծո պարգևած երկիրը: Ռիգայի կենտրոնական հրապարակներից մեկը աշխարհի ամենասարսափելի եւ ազդեցիկ վայրերից է: Այստեղ Գետնին իրար կողքի պառկած են 27 չծնված քարե երեխաներ: Յուրաքանչյուր փոքրիկի տապանաքարին եռալեզու գրություն կա` […]

Ում զոհն է բանակում հանկարծամահ եղած Նորայրը

Փաստինֆոն գրում է. Պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանը կենդանության օրոք ունեցել է սրտի էնդոկարդիտ, որը հայտնաբերելու դեպքում նա ընդհանրապես չպետք է զորակոչվեր եւ ծառայեր բանակում և ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով պետք է ազատվեր զինվորական ծառայությունից: Դատական նիստում իր ցուցմունքի ժամանակ հայտարարեց բժիշկ-ամբաստանյալ Կարեն Ջուլհակյանը: Ըստ նրա՝ եթե նորակոչիկի մոտ հայտնաբերվեր այդ հիվանդությունը, նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի