31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուժգին քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Ծովազարդ և Խաչաղբյուր գյուղերում ուժգին քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ քամու հետևանքով Ծովազարդ գյուղի մի քանի տների և անասնագոմերի տանիքները մասնակի վնասվել են: Վերը նշված գյուղերի գյուղապետերի հետ զրույցից պարզվեց, որ հատկապես Հայրավանքում քամու հետևանքով տուժել […]

«ՍԱՍ»-ի Արտակը ԱԺ-ի բակ է մտել անձնական ավտոմեքենայով.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Այս շաբաթվա քառօրյայի ընթացքում «Ժողովուրդ»-ը արձանագրել էր, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը, խորհրդարանի բակ էր մտել իր անձնական ավտոմեքենայով: Սա այն դեպքում, որ պատգամավորներն իրավունք չունեն ավտոմեքենայով խորհրդարանի տարածք «ներխուժել»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել, թե այդ ինչ […]

Կառավարությունում լուրջ անհանգստացած են.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Ըստ մեր աղբյուրների, կառավարությունում լուրջ անհանգստացած են. գյուղմթերք, հիմնականում խաղող մթերող ընկերություններն արդեն իսկ հայտարարել են, որ այս տարի հրաժարվելու են մթերումներից, և հորդորել են կառավարությանը՝ իրենց վրա հույս չդնել, քանզի կոնյակ, գինի արտադրող-արտահանողների ֆինանսական վիճակն ահավոր է, և վերջիններս անկարող են մթերումների դիմաց վճարել: Ռուսաստանում ապրանքը վաճառում են ռուսական ռուբլով, […]

Հայաստանյան արտադրողները ուկրաինական ամրանների «ճնշման» տակ.Հայկական ժամանակ

  «Հայկական ժամանակ» թերթը գրում է. Վերջին շրջանում բավական ծանր իրավիճակում են հայտնվել հայաստանյան այն ընկերութունները, որոնք մետաղական արտադրանք են թողարկում: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ամրանների (արմատուրաների) արտադրությանը: Ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում հայտնվել է Ուկրաինայի արեւելքում անջատողականների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քանդված կառույցներից հանված ամրաններ: Այդ գործով զբաղվում […]

Ո՞վ է համակարգի «ասիչը». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ արտահերթ խորհրդակցություն է հրավիրել: Փաստաբաններից մեկը վրդովված պատմում էր մեզ, որ գնացել է նիստի, սակայն գործով մասնակցող դատախազը չէր եկել՝ պատճառաբանելով, թե դատախազություն են կանչել: Ավելի ուշ լուր տարածվեց, որ Շիրակի մարզի դատախազին տեղափոխում են այլ աշխատանքի: Թեև պաշտոնապես այս լուրերը հերքվում են, բայց թերթի […]

«Նա խոսում է Արարիչ Աստծո հետ, ինչպես ընկերն ընկերոջ հետ»

Ֆրանսիական ռոմանտիկ ականքնարերգության հիմնադիր, բանաստեղծ, քաղաքական գործիչ և պատմաբան Ալֆոնս Մարի դե ԼԱՄԱՐԹԻՆԸ  խոստովանում է, որ հաճախ էին նրա ստեղծագործությունների  ներշնչման  աղբյուրը  դառնում  Աստվածաշունչը և հատկապես Դավթի սաղմոսները: «Այս Աստվածային երգիչը՝ Դավիթը, հաճախ է շարժում իմ սիրտը և հափշտակում միտքս: Երբեք մարդու սրտի լարերը չեն արձակել այսքան մտերմիկ, այսքան սրտառուչ, այսքան զորեղ ակորդներ: Երբեք բանաստեղծի միտքը այդքան բարձր չի խոյացել ու հռչակվել այսքան արժանաբար: Երբեք մարդու հոգին մարդու և Աստծո […]

«Մեր կռվող տղաները ի՞նչ են մտածում…»/վիդեո/

«Էնքան ցավ եմ ապրում, երբ փոքրիկ աղջիկները աղ ու հացով են դիմավորում Քիմ Քարդաշյանին»,-մեզ հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի մասնակից,  ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ Սրապիոն  Գևորգյանը: Գևորգյանը  գտնում է, որ մեր ազգի բարոյական նկարագիրը վեր է ամեն տեսակի ակցիաներից.«Ես էլ աղջիկ ունեմ ու ինչ պետք է սովորի մեր սերունդը: Հայ աղջիկները ոնց […]

Հորդորում են՝ պետական պարգև չտալ Քիմ Քարդաշյանին

Պիկետ Կառավարության շենքի դիմաց Նախաձեռնության հեղինակները Քիմ Քարդաշյանին դեմ չեն, ավելին նրա այցը ողջունում են, ուղղակի իրենք դեմ են Զվարթնոց օդանավակայանում Քիմ Քարդաշյանին աղ ու հացով դիմավորելուն և վարչապետի ընդունելությանը։ «Կարծում ենք հարկ չկար Քիմ Քարդաշյանին, հայկական տարազ հագած աղջիկները աղ ու հացով դիմավորեին պոռնոատղին, այստեղ աղավաղվում է հայ կնոջ իրական կերպարը։ տարազն ու Քիմ […]

Գարնանային ծառատունկի համար անհատույց տրամադրվել են շուրջ 170 000 տնկիներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2015 թվականի  գարնանային ծառատունկն իրականացնելու նպատակով    Երևանի քաղաքապետարանին, հանրապետության տարբեր մարզերին և համայնքներին,  ստացված հայտերի հիման վրա անհատույց տրամադրել է ընդհանուր թվով շուրջ 170 հազար հատ տարբեր բարձրարժեք ծառատեսակների`  կենսածառի, սոճու, ուռենու, շագանակենու, հացենու, ընկուզենու, կաղնու տնկիներ: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանին ս.թ. ապրիլի 11-ին  նախատեսվող համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում Նոյեմբերյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի