02 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մանուկյանն առաջարկեց մարմնավաճառների «բիզնեսով» էլ զբաղվել

Ազգային ժողովում «Եկամտային հարկի մասին» օրենքում կատարվող փոփոպությունների ու լրացումների նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ այս և հարկերի մասին մի քանի այլ օրենքները «ծածկադմբոցով» են բերվել ԱԺ: Նա ասաց, որ այդ օրենքները, որոնք բերվել են ԱԺ միայն երեկ, առաջին տեղում են հայտնվել ու արդեն դրվել են քննարկման:

«Սա նշանակում է, որ խնդիրը դրված է այսպես, որ խորհրդարանը չհասցնի մանրամասն քննարկել: Ոչ մի պատգամավոր չի կարող 170 օրենքն էլ նայել ու եզրակացություն ներկայացնել միանգամից»,-նկատեց նա:

Վերջինս վստահ է, որ այն հիսուն հազար մարդիկ, ովքեր գնում են ՌԴ աշխատելու ու վերադառնում են, արտագաղթելու են ու չեն գալու: «Նա փախել է մեր օրենսդրությունից, մեր օրենքներից, մեր աշխատանք չունենալու հնարավորությունից, կառավարության տնտեսական քաղաքականությունից, հիմա նրան ասում են՝ ես քեզ թողնում եմ՝ գնաս, բայց վերջում կոստյումդ էլ հանելու եմ, նոր ես գնալու, էս մարդկանց մոտ առաջանալու է քաղաքացիությունից հրաժարվելու վիճակ»,-բացատրեց ՀԱԿ պատգամավորը:

 Ըստ նրա՝ արդյունքում ստեղծվելու են «հանրապետական փոդրաչիներ»: «Հիմա ազատ է, ամեն գյուղից մեկը տանում է, հիմա ստեղծվելու են իրավաբանական անձինք, մեծ մոնոպոլ տնտեսական օլիգարխների կողմից ստեղծվելու են պրեզենտներ…»:

Մանուկյանի խոսքով՝ զբաղվածությունը պակասել է Հայաստանում, գործազրկությունն ավելացել է, մարդկային ռեսուրսը ևս պակասել է, ու այս պատճառներով էլ նման օրենք մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Վերջում նա առաջարկով հանդես եկավ. «Հաջորդ բիզնեսն էլ ասեմ, արեք, մարմնավաճառներ են Հայաստանից բավականին դուրս գալիս և փող են աշխատում, լավ բիզնես ա, գնացեք, օրենք բերեք սրա համար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ