14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ընդդիմադիր քաղաքական դաշտից ամենակրքոտ ելույթ ունեցողները նույն ակտիվությունը չեն ցուցաբերում»

«Սպասելի էր նման բուռն քննարկում, հնչեցին իրարամերժ կարծիքներ, պետք է նշել, որ հանձնաժողովում ևս ծավալուն քննարկում է եղել, շատ կուզենայի, որ հանձնաժողովի քննարկումներին ևս մեր գործընկերներն այսպես ակտիվ լինեին»,-այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն՝ անդրադառնալով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Կառավարության կողմից […]

Վարչապետն այցելել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ապրիլի 26-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում բացված «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որն անցկացվում է արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, հետաքրքրվել մասնակից ընկերությունների ծրագրերով, արտահանման շուկաներով, առկա խնդիրներով և դրանց լուծման ուղղությամբ  հանձնարարականներ տվել պատասխանատուներին:  Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետն […]

«Որևիցե շինծու թղթով չենք կարող երեխային ազատել բանակից»

 ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ կարող է ներկայացնել այն հիվանդանոցների ցանկը, որտեղ արդեն իսկ դոսիեներ ունեն պաշտոնյաների երեխաներն, ովքեր չեն պատրաստվում ծառայել հայոց բանակում: ԱԺ Առողջապահության հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը պահանջեց Նաիրա Զոհրաբյանից օրինակներ բերել: Նա բացառեց նման դեպքերը, թե հիվանդանոցները նման քայլի են գնում, քանի որ, ըստ […]

Ավազանից մեկ մկրտությամբ…

Գթասեր Հայրը Սուրբ Հոգով և Հիսուս Քրիստոսով երկնային դարձրեց մեզ՝ երկրային ծնունդներիս, և Քրիստոսով նվաճեց մեզ մեկ միություն կազմելու համար՝ միասնական հավատի հաստատմամբ և կենսածնունդ Ավազանից մեկ մկրտությամբ: Ղուկ. 9: 37-50 Գործ. 13: 44 – 14: 6 Բ Պետ. 1: 1-11 Հովհ. 5: 31-47 Մատթ. 12: 1-21 Մար. 4: 35 – 5: 20։ Ապրիլի 27, […]

Թե ինչ ջերմոցային պայմաններում են ծառայում պաշտոնյաների երեխաները

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե այն, որ նախագծին պետք է տալ դրական եզրակացություն, միանշանակ է, սակայն վստահ է, որ այն զուտ իրավիճակային լուծում է տալիս: «Առաջարկում եմ Կորյուն Նահապետյանին (ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ) լուրջ քննակում կազակերպել […]

Սա ձեր խնդիրը չէ. Ջհանգիրյանը՝ Սփյուռքի նախարարին

«Մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ, և ում տասնութ տարին լրանում է, պետք է տանեն բանակ ծառայության»,-  այսօր ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ խոսելով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծից: Նշենք,  որ առաջարկվում է, որ մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը […]

«Զանգում են հարազատներին, ասում՝ պարտք արեք, որ վերադառնանք»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ առաջարկով: Ըստ նրա՝ եթե կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում ծառայել, կարող են մեծ գումար՝ օրինակ տասը միլիոն դրամ, վճարել ու ազատվել ծառայությունից: Նրա խոսքով՝ տրամաբանությունն այն է, որ այդ գումարով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված