18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դիպուկահարի գնդակը մտել է Ահարոնի կոկորդը /վիդեո/

Սկզբում կարծել են չի ապրի, հետո երկար ժամանակ անշարժ տառապել է անկողնում, ապա վերագտած հավատին ապավինելով` բարձրացրել է գլուխը, ավելի ուշ արդեն հասկացել է,  որ ճակատագրում փոփոխություն կա և հարկավոր է ապրել:

Ահարոնը հիշում է այն օրը, երբ զորակոչվեց ու գնաց ժամկետային զինծառայության: Այն օրն էլ է հիշում, երբ հակառակարդի դիպուկահարի կրակոցից ընկավ… «Փամփուշտը կոկորդս մտավ, շուտով 20 տարի կլինի: Ես ընդհանրապես չեմ շարժվել, իմ ընկերների ու ընտանիքի շնորհիվ հիմա ապրում եմ»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Ահարոնը:

Հ.Գ «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամները, որոնք Հայաստան էին եկել հաշմանդամ ազատամարտիկներին օգնելու առաքելությամբ՝ Ահարոնին էլեկտրիկ սայլակ նվիրեցին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ