26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տպավորված ենք ընտրությունների պրոֆեսիոնալիզմով. միջազգային դիտորդների գնահատականը

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ դիտորդներն իրենց գնահատականն են տվել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին ՄաքԴոնալդը նշել է, որ ԼՂ-ում կիրակի օրն անցկացված ընտրությունները եղել են ազատ ու թափանցիկ:

Նա նշել է, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին:

«Մենք տպավորված ենք ընտրությունների պրոֆեսիոնալիզմով և նվիրվածությամբ: Մենք գործել ենք անկողմնակալ,  ուսումնասիրել ենք ընտրական ողջ գործընթացը, հանդիպումներ ենք ունեցել»,- ասել է բանախոսը:

Դեւիսի համալսարանի մարդու իրավունքների նախաձեռնության անդամ Քրիսթեն Աբաջյանն էլ նշել է, որ մարդիկ իրենց մասնակցությամբ ընտրություններին ցույց տվեցին իրենց վերաբերմունքն այդ գործընթացին: Նրա խոսքով` անգամ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ, չնայած դժվարություններին, մասնակցեցին ընտրություններին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ