15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Յուղ ես վառում, բերանդ փակի. ԱԺ-ում բուռն կրքեր են

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն ԱԺ-ում բավական «թեժ» է անցնում։ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հորդորեց, որ տնտեսագիտության մասին խոսեն բազային կրթությամբ տնտեսագետները, իսկ բազային կրթությամբ տնտեսագետներին էլ կոչ արեց հետևողական լինել։ Նա իր ելույթում ևս մեկ անգամ շեշտեց, որ անհնարին է համարում հարկերի դիֆերենցումը, քանի որ այն առաջին հերթին հակասում է նաև ՀՀ սահմանադրությանը, քանզի մեր Սահմանդրությամբ հաստատված է, որ բոլոր մարդիկ հավասար իրավունք ունեն` անկախ իրենց աշխատանքից։

«Սա ի՞նչ հանցագործություն է, երբևիցե նստել եք, ասել եք ձեր նախագահին, էս ի՞նչ եք անում, ախր, դուք ամբողջ հարկային դաշտն էռոզիայի եք ենթարկում, ի՞նչ իրավունք ունեք։ Հիմա դուք էն քյաբաբչիների նման եք մտածում, որ քանի դեռ արևը մայր չի մտել, գնանք մի բան փախցնենք, իսկ որ ասում եմ, բա որ Պուտինին մեկը բողոքի, ասում եք` «յուղա վառում», հիմա կբացատրեմ ով ա «յուղ վառում»։ Եթե դուք ՌԴ նախագահի տեղը լինեիք, չէ՞իք ասեի, որ էս հայերն ուզում են մեզ քցեն»,- հարցրեց Հրանտ Բագրատյանն՝ արձագանքելով ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին:

Վերջինս Բագրատյանի ընթացքում տեղից առարկում էր. «Յուղ ես վաղում»: Միմյանց ուղղված մեղադրանքները շարունակվեցին տեղից, և Բագրատյանը  Մելքումյանին բերանը փակելու կոչ արեց։ «Բերանդ փակի, տեղդ նստի»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ