28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պայթեցրել են երեխային` ռումբը նրա վրա փորձարկելով

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման անդամները երեխայի են պայթեցրել` նրա վրա փորձարկելով նոր ռումբը, գրում է Газета.Ru-ն: Ինչպես պարզվել է, երեխայի հայրը նոր-նոր էր անդամագրվել խմբավորմանը: Երեխայի սպանությունը տեղի է ունեցելտասնյակ տղամարդկանց աչքի առաջ:   

ՀԽ անդամները պահանջում են առգրավված գույքը. նամակ դատախազին

Հիմնադիր խորհրդարանի անդամները բաց նամակով դիմել են իրավապահ մարմիններին, որտեղ պահանջում են վերադարձնել իրենց պատկանող «անհիմն եւ ապօրինի կերպով» քննչական մարմնում պահվող գույքը: Ներկայացնում ենք բաց նամակը. ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին ՀՀ քննչական կոմիտեում քննվող 69100615 քր. գործով կազմված քննչական խմբի ղեկավարին Պատճենը՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված […]

Հայաստանից արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847  տոննայի դիմաց: Այսպես, հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17 186 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1589 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Հայկական      թարմ պտուղ-բանջարեղենը   հիմնականում արտահանվել […]

Շոգ ժամանակ 50% բարձրանում է մահացությունը և դրա 90%-ը սրտանոթային բարդություններով է պայմանավորված. սրտաբան

«Սրտի հետ կապված բարդությունները զարգանում են շատ արագ, շոգ ժամանակ 50% բարձրանում է մահացությունը և դրա 90%-ը սրտանոթային բարդություններով է պայմանավորված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, սրտաբան Անահիտ Գաբրիելյանը: Սրտաբանը հատկապես տարեց մարդկանց , երեխաներին  և հիվանդներին հորդորում է առավել ուշադիր և զգույշ լինել: Գաբրիելյանը նշեց, որ շոգից անոթները լայնանում […]

«Ո՛չ թալանին»-ն այսօր երթով կշարժվի դեպի Գլխավոր դատախազություն

Այսօր` ժամը 18։00-ին, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է երթ անցկացնել դեպի Գլխավոր դատախազություն: «Հարգելի հայրենակիցներ, հուլիսի 14-ին` ժամը՝ 18։00-ին, երթով շարժվում ենք դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։ Սույն հավաք-երթն իրազեկված է։ Հավաքի երթուղին-Մոսկվա […]

Ժան-Կլոդ Գոդենը Տարոն Մարգարյանին է ներկայացրել Մարսելի վերջին զարգացումները

Մարսելում Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառումներին որպես պատվավոր հյուր մասնակցող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Դիմավորելով Երևանի գործընկերոջը՝ Մարսելի քաղաքապետը նախ կարճ շրջայց է կատարել Տարոն Մարգարյանի հետ, որի շրջանակում ներկայացրել է իր ղեկավարած քաղաքի վերջին տարիների զարգացումներն ու ձեռքբերումները: Կարճ անդրադարձ կատարելով Մարսելի պատմությանն ու տեսարժան վայրերին՝ Ժան-Կլոդ […]

Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա տղայի

Հուլիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Երևանյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և կանգնել՝ փորձելով օգնություն ցուցաբերել: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ակնհայտ ճնշում մամուլի վրա.Հայաստանի տպագիր մամուլի ղեկավարների հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ս.թ հունիսի 23-ին ՀՀ ոստիկանությունը ոչ միայն Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ գործադրեց, այլեւ այդ ցույցը լուսաբանող ավելի քան մեկ տասնյակ լրագրողների նկատմամբ. մասնագիտական տեխնիկա կոտրվեց, հիշողության կրիչներ առգրավվեցին, մի քանի լրագրողներ ստացան մարմնական վնասվածքներ, մի քանիսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքներ: Հատկապես մտահոգիչ է այն, որ […]

Հայաստանում նույնասեռականները օրինական ընտանիք կհամարվե՞ն/վիդեո/

«Հայաստանում պատրաստվում են օրենք ընդունել, որը կօրինականացնի ընտանիքի նոր մոդելը՝ երկու նույն սեռի կամ երկու տարբեր սեռերի անձանց սեռական հարաբերությունները կոչվում է ընտանիք»,-այս մասին օրեր առաջ հայտարարել է «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանը Այս  հայտարարությունը դրական է ընդունվել Հայաստանում ապրող նույնասեռականների կողմից, մյուս կողմից էլ անհանգստացրել է ընտանիքի մասին ավանդական պատկերացումներ ունեցաղ հայերին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված