Հայրը սպանել է 4-ամյա դստերը /ֆոտո/
Հնդկաստանի գյուղերից մեկում հայրը սպանել է սեփական 4-ամյա դստերը, քանի որ ընթրիքի ժամանակ երեխայի գլխից գլխաշորն ընկել է, իսկ նա չի նկատել դա:
Մոլի մուսուլման Ջաֆար Հուսեյնը, տեսնելով, որ աղջկա գլխին չկա ավանդական գլխաշորը, երեխային քաշել է սեղանի մոտից ու մի քանի անգամ գետնին խփել նրան: Կինը փորձել է երեխային խլել հոր ձեռքից, սակայն ամուսինը նրան էլ է ծեծել: Այնուհետեւ տղամարդը հրամայել է կնոջը թաղել երեխայի դին տան մեջ, սակայն վերջինը հրաժարվել է:
Հարեւանները, իմանալով տեղի ունեցածի մասին, շրջապատել են տունը եւ չեն թողել, որ ինչ որ մեկը դուրս գա մինչ ոստիկանության գալը: Տղամարդուն ձերբակալել են, բացի սպանված աղջնակը նրանք եւս 3 երեխա ունեին: