11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Փաշինյանը կնպաստի՞ հայրենադարձությանը

Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց իր կողմից ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նպատակների և անելիքների մասին: Պատգամավորը տեղեկացրեց, որ կուսակցության նպատակներից է աշխարհասփյուռ հայության հայրենադարձությունն ապահովելը: Նա տեղեկացրեց, որ վերջին երկու շաբաթվա  ընթացքում եղել է Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Լոս Անջելեսում և Մոսկվայում, որտեղ հանդիպել է տեղի հայության հետ: Փաշինյանը վստահեցրեց, որ հանդիպումներն արդյունավետ են անցել և տեսակետ հայտնեց, որ սփյուռքահայերը պետք է իրենց մասնակցությունn ունենան երկրի կառավարման գործում և անմասն չմնան տեղի ունեցող քաղաքական գործընթացներից: Նա վստահեցրեց, որ բոլոր նախադրյալները կան, որպեսզի իրենց կուսակցությունը կարողանա նպաստել հայրենադարձությանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ