22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արամ Մանուկյանը չհասցրեց պատմել իր հետ տեղի ունեցած միջադեպից

ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց երեկ տեղի ունեցած միջադեպից:

Հիշեցնենք, որ ԱԺ մատույցներում «Չե՛ք անցկացնի» ցույցի ժամանակ պատգամավորին ցանկանում էին բերման ենթարկել, անգամ մտցրել էին ոստիկանական ավտոմեքենա, սակայն բերման ենթարկելը կանխվել էր փոխոստիկանապեը Վալերի Օսիպյանի կողմից: Պատգամավորն ասաց, որ երեկ իրազեկված ակցիայի ընթացքում տեղի է ունեցել ոստիկանության կողմից հավաքների ազատության իրավունքի ոչ իրավաչափ միջամտություն անհամաչափ ուժի կիրառմամբ, որի ընթացքում ապօրինի բերման են ենթարկվել 21 քաղաքացի:

«Այդ ընթացքում խախտվել է նաև իմ՝ պատգամավորի անձեռնամխելիության իրավունքը և ոստիկանության գնդապետ, «թարմ» մեդալակիր Օսիպյանը երեկ հրապարակայնորեն սուտ է խոսել, իբրև թե ոստիկանները չեն ճանաչել ինձ: Այն չորս ոստիկանները, ովքեր ինձ քարշ տալով տարան, փորձված աշխատողներ են, նրան բոլորն էլ ինձ  ճանաչում են: Տեսանյութում երևում է, որ Օսիպյանն ինքն է ուղեկցում ինձ դեպի ոստիկանական մեքենա»,- ասաց Մանուկյանը:

Վերջինս չկարողացավ ավարտել իր հայտարարությունը, քանի հատկացված ժամանակը սպառվել էր: Նա հորդորեց Նաղդալյանին հետո չմեկնաբանել իր հայտարարությունը: Նաղդալյանը խոստացավ ոչինչ չպատասխանել և չմեկնաբանել, այլ միայն խորհուրդ տվեց կարդալ կանոնակարգի կետերը և ծանոթանալ դրանց հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ