15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆաշիզմի, նացիզմի և խավարի դեմ պայքարում չկան մեծ կամ փոքր պետություններ. Է. Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան,

Վերջին շրջանում թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականության օրակարգը հարուստ էր իրադարձություններով: Երկարատեւ բովանդակային քննարկումներից հետո Ազգային ժողովը ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանության արժանացրեց ՀՀ Նախագահի կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Չկար թեկուզ մեկ ընդդիմադիր խմբակցություն, որի ներկայացուցիչներն ամբողջությամբ դեմ քվեարկեին նախագծին: Քվեարկության պատկերն ապացուցեց, որ այս հարցի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան եւ կոնսենսուսն այլեւս իրականություն են:

Բնական է՝ կլինեին նաեւ դեմ արտահայտվողներ: Ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու` ամեն ինչ կորոշի ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Իսկ բոլոր նրանք, ովքեր հանրաքվեն փորձում են դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակասության համատեքստում, մեղմ ասած, թյուրիմացության մեջ են:

Հարգելի գործընկերներ,

Վերջերս տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանը, որտեղ ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Դա համահայկական առաջնորդի եւ խաղաղություն քարոզող տարածաշրջանային գործչի ելույթ էր, որով պետության ղեկավարը վերահաստատեց.

Առաջին, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտմանն այլընտրանք չկա, եւ այդ գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ:

Երկրորդ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարոտությունն ունի բացառապես խաղաղ կարգավորում: Ադրբեջանը մերժում է համանախագահների եւ միջազգային հանրության կոչերը՝ սպառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Երրորդ, հարկ եղած դեպքում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր, ունենալով իրավական եւ ռազմաքաղաքական բոլոր հիմքերը, խաղաղություն կպարտադրի Ադրբեջանին:

Եվ վերջապես, ֆաշիզմի, նացիզմի եւ խավարի դեմ պայքարում չկան մեծ կամ փոքր պետություններ: Հայաստանը պայքարել է եւ շարունակում է պայքարել խավարի տարբեր դրսեւորումների դեմ:

Եղիցի լույս:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ