09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Վայ» դիվանագետներին հիշեցնելու կարիք կա. Գ. Մելիքյան

ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ևս մեկ անգամ հիշեց, որ Ադրբեջանը, կիրառելով խոշոր տրամաչափի հրետանի, գնդակոծում է ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ խաղաղ բնակավայրերը:

«Իրենց տանը, իրենց այգիներում զոհվում են խաղաղ բնակիչներ, տավուշեցիներ: Վերջերս Նյու Յորքում պատասխանելով հայ լրագրողների հարցին` Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարը ցինիկաբար ասում էր՝ Տավուշը ի՞նչ է: Պարզ է, որ ինչ-որ ադրբեջանցու ուղեղին անհասանելի է տուն, օջախ, հայրենիք հասակացությունները: Դրանք նրա խելքի բանը չեն, որովհետև նա դաշտագլոր տեսակ է»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Պատգամավորն էլ իր հերթին է հարցնում, թե ի՞նչ էր Ադրբեջանը մինչև հեղափոխություն, ինչը կարելի է հիշեցնել «վայ» դիվանագետին:

«Դա գոյություն չունեցող, իսկ հետո սարքված բռնատիրական միավորում էր: Արհամարհելով միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանը պատերազմ հրահրեց, պարտվեց ու մուրալով զինադադար խնդրեց: Իսկ հիմա Ադրբեջանը հատում է «կարմիր գիծը» և արհամարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պիտի հասկանա, որ Ադրբեջանի խանական օրենքները հեռու են ժողովրդավարությունից:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ