13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Բժիշկները` սահմանամերձ բնակավայրերում

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների  շրջանակում առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների խումբը Երևանից մեկնել է  Տավուշի մարզի  սահմանամերձ բնակավայրեր`  տեղի բնակչությանը, առաջին հերթին` երեխաներին,  անհրաժեշտ բժշկական  օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Մասնագետները  Իջևանի բժշկական կենտրոնում շուրջ 100 բնակիչների արդեն ցուցաբերել է բժշկական խորհրդատվություն: Խումբն այցելել է նաև վերջին օրերին գնդակոծության ենթարկված գյուղեր:  Նախարարության նախաձեռնությունը  տավուշցիների շրջանում  մեծ ոգևորություն է առաջացրել:    Մասնագիտական խմբում ներգրավված են բժիշկներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Քանաքեռ-Զեյթուն»,  «Իզմիրլյան»  բժշկական կենտրոններից և ՀՀ ԱՆ Նևրոզների կլինիկայից:

Նշենք, որ   սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը  նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ