30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահվան ելքով պատահար` Արմավիր-Երևան ճանապարհին

Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1984 թ. ծնված Գառնիկ Սերգոյանի վարած «Մերսեդես Բենց E-280» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները. վերջինիս վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Վթարի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը և երկրորդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան […]

Սպիտակ հերշտակը․ հուզիչ պատմություն

Կենդանիների հավատարմության մասին պատմությունները միշտ հետաքրքիր ու զարմանահրաշ են։ Նրանք պատրաստ են սպասել և փնտրել իրենց տիրոջը` չնայած սովի և զրկանքների։ Նրանք ի զորու են պաշտպանել, հուշել սպասվող վտանգների մասին և հանգստացնել` դժվար պահերին։ Եվ նույնիսկ, երբ փորձառու բժիշկները անզորությունից թափահարում են ձեռքերը, հավատարիմ չորքոտանիները հավատում են, որ իրենց տիրոջ հետ ամեն ինչ լավ է […]

Օդի ջերմաստիճանը կտրուկ կփոխվի

«1948 թվականի հոկտեմբերի 13-ին  նույնպես ամբողջ ՀՀ տարածքում ձյան առատ տեղուներ են դիտվել։ եթե այսօր Սյունիքի մարզում ձյուն է տեղացել, այստեղ արտառոց որևէ բան չկա»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նշենք, որ Սյունիքի մարզում այս գիշեր ձյուն է տեղացել: Սուրենյանի փոխանցմամբ` հոկտեմբերին Երևանում ձյան տեսքով տեղումներ […]

Գորիկ Հակոբյանի անունից շինծու նամակ է տարածվել` հակառակորդի կողմից

Ս.թ հոկտեմբերի 16-ին ադրբեջանական www.faktxeber.com ինտերնետային լրատվամիջոցը հրապարակել է հերթական կիսագրագետ ու անհաջող սադրիչ տեղեկատվությունը: Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այս անգամ «սենսացիոն» տեղեկատվական արտահոսք է կազմակերպել` իբրև հայթայթել ու հրապարակել է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի պաշտոնական գրությունը՝ ուղղված ԼՂՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ա. Ղարամյանին: Այս մասին հայտնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը: Շինծու նամակի թռուցիկ […]

Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանն այս գործում. Ամալ Քլունի. Առաջին լրատվական /վիդեո/

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ վճիռը արձանագրեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անառարկելի իրողություն է, ինչը հայության համար հաղթանակ է։ Այս մասին աղմկահարույց գործով վճռի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծառայության հետ զրույցում ասել է գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի ներկայացուցիչ Ամալ Քլունին։ «Թուրքիան կարող է շարունակել ժխտել այդ իրողությունը, բայց այս որոշումից հետո […]

Ո՞վ է ՀԷՑ-ի նոր տնօրենը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն նշանակված Կարեն Սերյոժայի Հարությունյանն էներգետիկ համակարգում աշխատում է 1996-ից։ Այս մասին հայտնում է ՀԷՑ-ի լրատվական ծառայությունը: 1996-2002 թթ. Կարեն Հարությունյանն աշխատել է որպես գլխավոր հաշվապահ, ֆինանսական տնօրեն, 2002-2012թթ. զբաղեցրել է Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում: 2012-2014թթ. աշխատել է «Շիրակի ջրմուղկոյուղիում» որպես ֆինանսական տնօրեն, […]

Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհը կնորոգվի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ստորագրվել են ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: Ի թիվս այլ փաստաթղթերի` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայն ստորագրել են «Մ6-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի վերականգնման և բարելավման ներդրումային ծրագրի» մտադրությունների մասին հռչակագիրը: Հռչակագրով […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի հետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ՀՀ ԱԺ ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը, […]

Երևանցի 1400 զինվորների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում կյանքի կոչված սոցիալական բաղադրիչի ծրագրերից մեկն էլ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողներին իրենց որդիներին տեսակցելու հնարավորության ընձեռումն էր:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր են ուղևորվում շուրջ 1400 ժամկետային զինծառայողների ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ է մաղթել Երևանի […]

Թուրքիան Սիրիայի հետ սահմանը հատած անօդաչու թռչող սարք է խոցել

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Սիրիայի հետ սահմանին անօդաչու թռչող սարք խոցելու մասին, գրում է Ermenihaber.am-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու թռչող սարքը հատել է թուրք-սիրիական սահմանը և չնայած թուրքական կողմը երեք անգամ Թուրքիայի օդային տարածքը լքելու զգուշացում է արել, սարքը շարունակել է թռիչքը, ինչից հետո թուրքական կողմը խոցել է այն: Իշխանամետ թուրքական «Sabah» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի