Սպիտակ տունն արձագանքել է Թուրքիայում անցկացված ընտրություններին
![](https://henaran.am/wp-content/uploads/2015/11/784331-1024x748.jpg)
ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեսթն անդրադարձել է նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչպես փոխանցում է թուրքական «mynet» լրատվակայքը, Էռնեսթը նշել է, որ իրենք անհամբեր սպասում են Թուրքիայի նոր կառավարության ձևավորմանը և գործունեւությանը, գրում է Ermenihaber.am-ը:
Բացի դրանից, նա իր անհանգստությունն է հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր թերթերի, լրագրողների, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ իրականացվել է ճնշումներ գործադրելու և ահաբեկելու քաղաքականություն:
Խոսնակը նաև հավելել է, որ իրենց մտահոգում է Թուրքիայում խոսքի ազատության, մամուլի ազատության հետ կապված իրավիճակը:
«Թուրքիայի պաշտոնյաներին շարունակում ենք կոչ անել հավատարիմ մնալ ժողովրդավարության համամարդկային արժեքներին»: