25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ում դեռ չեն շտապում

Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը համակարծիք չէ այն տեսակետների հետ, որ ԲՀԿ-ի «Այո»-ի քարոզարշավի հարցում պասիվ է: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ում ամեն մեկն իր անելիքները գիտի: «Վահան Բաբայանը քարոզչության պատասխանատուն է, ունենք ընդհանուր շտաբի համակարգող մարմին, սակայն կազմակերպչական հարցերով պետք է զբաղվի Աբրահամ Մանուկյանը»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ թեև շտաբը վերջանականորեն չի ձևավորվել, սակայն […]

Իշխանությունները միտումնավոր չեն համաձայնել

Իշխանությունները միտումնավոր չհամաձայնեցին նույնականացման քարտով ընտրողների համար հատուկ սարք տեղադրել, որով կարելի է հաշվառել, ֆիքսել ընտրողներին: Այդ մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չընդունեց վերահսկող մեխանիզմներ սահմանելու` Տիգրան Ուրիախանյանի առաջարկը: Ըստ պատգամավորի՝ դա կեղծիքներ իրականացնելու լրացուցիչ հնարավորություն է տալիս: «Խնդիրը ոչ թե միայն նույնականացման քարտ ունեցող 170 հազար […]

Անծանոթների կրակահերթից տուժածները.նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից

Երեկ ուշ երեկոյան հնչած կրակոցներից վիրավորված 4 երիտասարդներից մեկի ՝ 27-ամյա Վահան Գևորգյանի վիճակը միջին ծանրությանը է, նրան վիրահատել են, Henaran .am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Էրեբունի բժշկական կենտրոնից: Մեր զրուցակիցը նշեց, որ Վահան Գևորգյանը  հրազենային վնասվածք է ստացել՝ որովայնի և կրծքավանդակի շրջանում, ունի լյարդի վնասում։ «Վիրահատել ենք հաջող է անցել, որևէ բարդություններ չի առաջացել, […]

5-ամյա երեխան ցած է ընկել առևտրի կենտրոնի շարժասանդուղքից /վիդեո/

ՌԴ Նոր Ուրենգոեում 5-ամյա աղջնակը ցած է ընկել առեւտրի կենտրոնի երկրորդ հարկից՝ էսկալատորի վրայից։ Երեխան առեւտրի կենտրոնում մորաքրոջ հետ է եղել։ Նա փորձել է բարձրանալ էսկալատորի բազրիքի վրա ու ցած է ընկել, գրում է Lifenews-ը։ Երբ երեխան բարձրացել է բազրիքին, մորաքույրը հեռախոսով խոսելիս է եղել։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, բարեբախտարաբար, Լինարան լուրջ վնասվածքներ չի ստացել։

Ուրիխանյանի նախագիծն անտեսեցին

ԲՀԿ խմբակցության անդամ հանդիսացող պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծը քվեարկության միջոցով չընդգրկվեց քառօրայի օրակարգում: Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նույնականացման քարտերին վերաբերող նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել անցյալ շաբաթ հանձնաժողովի նիստին, և կանոնակարգ օրենքի համաձայն, եթե նիստի ժամանակ հավաքեր բավարար կողմ ձայներ, ապա կարող էր քննարկվել քառօրյայի ժամանակ: Նկատենք, որ փոփոխությամբ թույլատրվում էր հանրաքվեին և այլ […]

«Սաղս էլ փոխվելու ենք»

Պատգամավոր Սեյրան Սարոյանը մասնակցելու է «Այո»-ի քարոզարշավին, ավելին՝ իր ընտրատարածքում խոսելու է ընտրողների հետ, հանդիպումներ է ունենալու, բացատրելու է. «Մենք գնում ենք դեմոկրատիա, ճի՞շտ ա: Հիմա մենք օրենքները փոխում ենք, որ մեր ժողովուրդը, մեր էրեխեքը լավ ապրեն: Մարդիկ փոխվելու են, խոմ էսի հավերժ չի՞: Հո ես հավերժ դեպուտատ չե՞մ լինելու: Սաղս էլ փոխվելու ենք: Ես առաջ բանակում […]

Մայրաքաղաքը ծառատունկի է պատրաստվում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նոյեմբերի 14-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին  և շաբաթօրյակին ընդառաջ տարվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում:

«Տիգրան Մեծ»-ի Վովան ազատամարտիկներին այլևս տարածք չի՞ տրամադրում

«Ազատամարտիկների դաշինքի» գրասենյակը տևական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Մալաթիա- Սեբաստիա՝ «Հատուկ  գնդի» գրասենյակ: Ազատամարտիկներից մենք տեղեկացանք, որ նրանք լքել են կենտրոնում գտնվող գրասենյակը, քանի որ չեն կարողացել ժամանակին վճարել վարձակալած տարածքի համար: Henaran.am-ը զրուցեց Ազատամարտիկների դաշինքի մամուլի պատասխանատու Սմբատ Հակոբյանի հետ, ով պարզաբանեց կատարվածը և նշեց, որ իրենց ծրագրային գործնեության մեջ ոչինչ չի փոխվել և […]

Պոլիէթիլենային ծածկի տակ «սուրճ խմելը» կարգելվի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների […]

Սարսափելի մահապատիժ․ իսլամիստները տանկով անցել են գերու վրայով /վիդեո 18+/

«Իսլաական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները ցնցել են ողջ աշխարհին հերթական դաժան սպանությամբ։ Համացանցում հայտնվել են սպանության կադրերը, որոնցում երեւում է, թե ինչպես են գերի ընկած սիրիացի զինվորին սպանում՝  նրա վրայով անցնելով տանկով, հայտնում է Ruposters-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի