Նախագահը ցավակցություն է հայտնել Արմեն Մովսիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Մովսիսյանների ընտանիքին, հարազատներին և մերձավորներին` անվանի պետական գործիչ Արմեն Մովսիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: ԱՐՄԵՆ ԽԻԿԱՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ 2015 թվականի սեպտեմբերի 21-ին՝ կյանքի 54-րդ տարում, անժամանակ վախճանվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Արմեն Խիկարի Մովսիսյանը: Արմեն Մովսիսյանը ծնվել է 1962 թվականի հունվարի […]