05 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պահանջում են ԱԺ-ում քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի անդամներ՝ Անդրիաս Ղուկասյանից, Արամ Թարվերդյանից, Գագիկ Եղիազարյանից, Դավիթ Հովհաննիսյանից, Վահագն Լևոնյանից, Տիգրան Առաքելյանից Հարգելի պրն․ Սահակյան, Քաղաքական համակարգի անկատարությունը, իրավական ու քաղաքական մշակույթի պակասը, սահմանադրական հակակշիռների ու զսպումների համակարգի ոչ արդյունավետ գործողությունը պատճառ են դարձել, որ Սահմանադրության առանձին հոդվածներ, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի 3-րդ մաս, 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր, […]

Հեղաշրջում չեմ անելու. ինձ գաղտնալսում են

ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկմանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադարձավ  ապօրինի գաղտնալսումներին: Պատգամավորը նշեց, որ շատ դեպքերում առանց համապատասխան որոշման տեղի են ունենում գաղտնալսումներ հատուկ մարդկանց նկատմամբ: Բիշարյանը օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից հետաքրքվեց, թե ինչ վիճակագրություն կա դրա վերաբերյալ և ինչպես է օրենսդրությամբ կարգավորում այս հարցը: Կարեն Անդրեասյանը նշեց, որ չունի ապօրինի գաղտնալսման վերաբերյալ որևէ […]

Վարչապետը հորդորել է

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է համայնքապետների համար կազմակերպվող դասընթացների հերթական փուլի բացման արարողությանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատավական ծառայությունը: Կարևորելով դասընթացների կազմակերպումը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացմանը հանրապետությունում, և համայնքապետները կսկսեն ավելի համարձակորեն օգտվել իրենց լիազորություններից: […]

«Ձեր դիակը գցում եք մեր վրա, մենք նրան տանողը չենք». ազատամարտիկը մեղադրվում է թմրանյութի առք ու վաճառքի մեջ /վիդեո/

Ազատամարտիկ Տիգրան Հարությունյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի  266 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով, այն է՝  թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, մարիխուանա տեսակի թմրանյութի առք ու վաճառք: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ազատամարտիկի պաշտպան Արմեն Մուխսիկարոյանը ի հայտ բերեց մի շարք հանգամանքներ, որոնց հիմքերով իր պաշտպանյալը պետք է լինի ազատության մեջ: «Սկսենք նրանից, որ թմրանյութը գնել են երկու […]

ՕԵԿ-ն անցնում է գրոհի. «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ

82 կողմ, 18 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը 24-ժամյա ռեժիմում քննարկելու և հաստատելու մասին որոշումը: Քվեարկությունից առաջ նախագծի վերաբերյալ դժգոհություն հայտնեցին ՕԵԿ-ականներ Հեղինե Բիշարյանը և Մհեր Շահգելդյանը: Նշենք, որ փոփոխությամբ նույնականացման քարտ ունեցողները կարող են մասնակցել հանրաքվեին: Հեղինե Բիշարյանը նշեց, որ ՀՀԿ-ն արտահերթ ռեժիմով […]

Դանդաղ մահապատի՞ժ

Այսօր ԱԺ քառօրայի մեկնարկից հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախորդ շաբաթ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների խնդրին: Պատգամավորը նկատեց, որ շատերին կարող է թվալ, թե նրանք պահանջում են իրենց ազատ արձակել, սակայն նրանց պահանջն ուրիշ է: Փաշինյանի խոսքով`հարցն այն  է, թե արդյոք ՀՀ-ում ցմահ ազատազրկում նշանակում է դանդաղ մահապատիժ: Նա վստահություն հայտնեց, որ կան հարցեր, որոնք պետք […]

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսվում է հանրաքվեից հետո` մինչև տարեվերջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակադրված են կազմակերպել Հայաստանի  և Ադրբեջանի նախագահների հանդիպումը մինչև տարեվերջ ` դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում լրագրողնե րի հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ՀՀ Նախագահ Սերժ Սարգասյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մենք քննարկելու են նախագահների հանդիպման […]

Կասպշիկը ԼՂՀ կայցելի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում հոկտեմբերի 26-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունը: Հոկտեմբերի 27-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից […]

Խաղաղություն փոթորկից առաջ

Այսօր կմեկնարկի Աժ հերթական նիստը, որն ի տարբերություն նախորդ քառօրյաների` պետք է որ անցնի անցնցում, քանի որ նիստում ընդգրկված հարցերի վերաբերյալ չկան քաղաքական տարաձայնություններ: Նախորդ շաբաթ ԱԺ է բերվել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և պատգամավորներն ունեն ընդամենը մեկ շաբաթ ծանոթանալու նախագծին: Բանն այն է, որ ՀՀ ԱԺ-ն հաստատել է մշտական հանձնաժողովներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի