12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Կրակոցներից գյումրեցիները խուճապահար փախել են. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Կրակոցային թեմաներն այդպես էլ Գյումրիի նախկին քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանի անունից հեռու չեն մնում: Այս անգամ էլ տարածվել են լուրեր, որ պարոն Ղուկասյանի եղբոր որդին՝ Հովհաննես Ղուկասյանը, հարսանեկան խնջույքը փորձել է «ծաղկեցնել» լրացուցիչ «հրավառությամբ»՝ օդ կրակելով:

Միայն թե խնջույքի մասնակիցները ճիշտ չհասկանալով՝ խուճապահար փախել են: Թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը՝ փորձեցինք հետաքրքրվել Վարդան Ղուկասյանից, ով միայն հետևյալ պատասխանը տվեց.

«Ղուկասյանների ընտանիքին վերաբերող ստահոդ տեղեկությունների ստեղծումն ու սփռումն աղերսվում է իմ դեռ 2007 թվականին իրականացված և դեռևս չբացահայտված մահափորձի պատվիրատուների, այս դեպքում՝ Ղուկասյանների ընտանիքի դեմ լրատվական արշավի կազմակերպիչների հետ: Ստացվում է՝ արյունոտ ձեռքերն ունեն սպասարկուներ: Ավելացնելու ոչինչ չունեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ