09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2015

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (Խորհուրդ) հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթին կարող են ներկայացվել 2014 թվականի մայիսի 15-ից մինչև 2015թ. մայիսի 15-ը հրապարակված նյութերը:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով ազգային փորձագետներից  և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Լավագույն լրագրողական մրցույթին մասնակցելու  համար լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի դեկտեմբերի 2-ը :

Մրցույթի արդյունքները կամփովեն մինչև դեկտեմբերի 15-ը:

Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շագործման երևույթի դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:

Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00 “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, 4-րդ հարկ:

Մանրամասների համար կարող եք զանգել 0 10 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ