13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախարարը պատասխանում է կալանավորների անօգնական ճիչեր արձակելու մասին հայտարարությանը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ավարտվել է ծառայողական քննությունը և հայտնի են դարձել մանրամասներ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողների հարցին:

«Հարցը շատ մանրամասն ուսումնասիրվել է` դատապարտյալների գրավոր և բանավոր հավաստիացումները, նրանց տված հերքումները: Ըստ այդմ` կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ծառայողական քննության արդյունքում պարզել ենք, որ որևէ դատապարտյալի նկատմամբ պարտադրանք չի եղել, չեն եղել նաև բռնության հետքեր մարմնի վրա»,- մանրամասնեց նախարարը:

Նախարարի փոխանցմամբ` փաստերը հիմք են տալիս` հայտարարելու, որ որևէ բռնություն դատապարտյալների նկատմամբ չի կատարվել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պարզապես եղել են ստուգումներ և ստուգայցեր: Այդ ժամանակ էլ դատապարտյալների մոտ հայտնաբերվել են մի շարք արգելված առարկաներ, ինչը դարձել է դատապարտյալների դժգոհության պատճառ:

Հիշեցնենք, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վերջերս հայտարարել էր, թե իր տեղեկությունների համաձայն` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների նկատմամբ բռնություն է կիրառվել դիմակավորված անձանց կողմից: Ըստ իրավապաշտպանի` Նուբարաշեն ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենք են գրոհել ՔԿՀ վարչության աշխատակիցները և ամեն ինչ տակնուվրա արել, ինչից հետո կալանավորները պատուհաններից անօգնական ճիչեր են արձակել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ