24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Անհրաժեշտ է երրորդ կամ ոսկե միջին տարբերակ. Ժամանակ

Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրա իրականացման վերաբերյալ բազմաթիվ հարցադրումների շարքում անկասկած առանցքայիններից մեկն այն է, թե Հայաստանի իշխանությունն ինչպես է կարողանալու համաձայնագիրն, այսպես ասած, «վաճառել» ներդրողներին, դրա շնորհիվ մեծացնել Հայաստանի գրավչությունը, նրանց բերել Հայաստան: Ընդ որում՝ այդ հարցը ոչ միայն կարևորներից մեկն է, այլ թերևս կենսականներից մեկը՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակն ու […]

Պարզվում է՝ թշնամին տնից է. Ժամանակ

«Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը Հայաստանի գործընկերներին փոխանցել է, որ վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներով հեռարձակված հակահայկական քարոզչություն պարունակող հաղորդումները որևէ կապ չունեն ՌԴ իշխանության հետ, չեն արտահայտում ՌԴ իշխանության դիրքորոշումը: Ավելին՝ Մոսկվայից հասկացրել են, որ այդ հաղորդումների պատվիրատուներին պետք է փնտրել ՀՀ իշխանության ներսում: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ինչու են թաքցնում «Գարդասիլ»-ի կիրառման հրահանգը. Իրավունք

Պարզվում է հանրու­թյան լայն շրջանակ­ների մտահոգու­թյունն առաջացրած «Գարդասիլ» պատվաստանյութն արտադրող ընկերու­թյան կողմից տրված պատ­վաստանյութի դեղերի մասին ՀՀ օրենքով նախա­տեսված բժշկական կիրառման հրահանգը (ընդհանուր բնութագիր) եւ օգտագործման հրահանգը ՀՀ առողջապահության նախա­րարությունը դեռեւս հայերեն չի թարգմա­նել: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանից, ում հարցմանն ի պատասխան, Առողջա­պահության նախարարությունից պարզապես կցել էին պատվաստանյութի […]

Տնքում է. Իրատես

Հասկանալի է, չէ, որ Հայաստանն առանց Ռուսաստանի հետ խաղը ճշտելու չէր ստորագրի ԵՄ համաձայնագիրը: Եւ ապա ԱլԳ գագաթնա­ժողովին չէր մասնակցում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ինչն ամենևին էլ պատահական չէր: Ռուսաստանը եթե ինչ-որ բանից վախենում է, ապա Բելառուսի ԵՄ «տրանզիտից», եւ այդ հարցում լինելու է նույնքան պատվախնդիր, որքան Ուկրաինայի. հասկանալի է՝ ինչու: Բոլոր դեպքերում, գոնե այս անգամ, […]

Կկործանեն. Ժամանակ

Հայաստանի կառավարու­թյունը Աժ է ներկայացրել «էներգախնայողության եւ վե­րականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ: Այդ նախագծում առաջարկվում է մի փոփոխություն, որը, ըստ էու­թյան, կարող է կործանարար հետեւանքներ ունենալ վերա­կանգնվող էներգետիկայի զար­գացման համար, վերացնել դրա գոյության հեռանկարը Հայաստանում:           Գործող օրենքով տնտեսվարողները կամ նույ­նիսկ քաղաքացիները կարող են կառուցել մինչեւ 150 կիլովատտ հզորությամբ արեւային […]

Նոր գրիպներ. Ժողովուրդ

Արդեն երկու ամիս է, ինչ Հայաստա­նում մեկնարկել է գրիպի սեզոնը, բայց ընդամենը երկու շաբաթ է, որ գրանց­վում է գրիպի հարուցիչ: Ի սկզբանե եւ հիմնականում շրջանառվում են շնչա­ռական վարակների այլ հարուցիչներ՝ ադենովիրուսներ, բոկավիրուսներ, ռեսպերատոր սինդիցիալ վիրուսներ, ռինովիրուսներ եւ այլն: Ու եթե շատերին կա­րող է թվալ, թե այս տարի հանդիպող եւ սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդությունները սովորա­կանի […]

Կոշիկները չհանած՝ անկողին. Հայկական Ժամանակ

Օդանավակայանի աշխա­տողները լուսանկարել են Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի անձնական ինքնաթիռը, որը երեկ ժամա­նել էր Իսրայելի նավա­հանգստային քաղաք էյլաթ: Այս մասին ՖԲ իր էջում գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Լապշինը նշել է, որ 2017 թ. փետրվարի 7-ին իրեն հենց այդ ինքնաթիռով են արտահանձնել Մինսկից Բաքվին: «Սովորաբար դրանով թռչում է կինը կամ աղջիկը՝ այս կամ այն […]

Գագիկ Խաչատրյանի վերադարձին մի բան է խանգարում. Հայկական Ժամանակ

ՀՀ ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը վերադառ­նում է արենա: Նա իր հետ «ընդհանրապես կապ չու­նեցող» «Երեւան մոլ» աոեւտրի կենտրոնին կից նախատեսվում է հսկայա­կան «game zone»՝ խաղա­յին գոտի կառուցել: Թերթի տեղեկություններով, այս նպատակն իրակա­նացնելու համար Խաչատրյանի առջեւ փոքրիկ խոչըն­դոտ է առաջացել: Բանն այն է, որ ապագա խաղային գոտին պետք կառուցվի եւ միանա «Երեւան մոլ»-ին, սակայն այդտեղ […]

Մարզպետարանը տոկոսով փող է տալիս. Հրապարակ

Պարզվում է՝ Լոռու մարզպետարանը տոկոսով փող է տալիս, և որպեսզի «վարկառուն» չգցի իրենց, ձեռքի հետ էլ գույք է վերցնում «զալոգ»: Այսպես, 2011 թ. «ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի» ՊԿՀ-ի և քաղաքա­ցի Տարոն Ֆարմանյանի միջև կնքվել է «Բյուջետային վարկի տրամադրման և տրանսպոր­տային միջոցի գրավադրման մասին» պայմանագիր, ըստ որի՝ Ֆարմանյանին մեքենայի մաքսազերծման համար տրա­մադրվել է 1 մլն. 727 […]

Բաքվի առաջին հարվածը. Ժամանակ

Երեկ Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանա­կան վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձեւակերպումներ:   ՍԾՏՀ  ԽՎ 25- ամյակի առիթով մշակված հռչակա դրույթ տարածաշրջանում հակամարտությունների կար­գավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային երեք հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականու­թյունն է նշվում: Բանաձեւի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի