27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կոշիկները չհանած՝ անկողին. Հայկական Ժամանակ

Օդանավակայանի աշխա­տողները լուսանկարել են Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի անձնական ինքնաթիռը, որը երեկ ժամա­նել էր Իսրայելի նավա­հանգստային քաղաք էյլաթ: Այս մասին ՖԲ իր էջում գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Լապշինը նշել է, որ 2017 թ. փետրվարի 7-ին իրեն հենց այդ ինքնաթիռով են արտահանձնել Մինսկից Բաքվին: «Սովորաբար դրանով թռչում է կինը կամ աղջիկը՝ այս կամ այն ժամանցային միջոցառումներին մաս­նակցելու կամ պարզապես շոփինգի՝ Եվրոպայի եւ Մերձավորարեւելյան երկրներում: Իսկ ես հիշում եմ այն թռիչքը…

Ինքնաթիռը շքեղ կահավորում ունի. 4 հսկա բազկաթոռներ՝ կաղնե մեծ սեղանի շուրջ, երկու խոշոր պլազմային էկրաններ, մեծ երկտեղանի մահճակալ եւ շքեղ լոգասենյակ: Պետք է նշել, որ թռիչքի ժամանակ այդ մահճակալում հանգստանում Էր 3 թիկնապահից մեկը, որը մտել էր անկողին ոտքերով՝ չհանելով ան­գամ կոշիկները…»,- գրել Է Լապշինը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ