Տնքում է. Իրատես
Հասկանալի է, չէ, որ Հայաստանն առանց Ռուսաստանի հետ խաղը ճշտելու չէր ստորագրի ԵՄ համաձայնագիրը: Եւ ապա ԱլԳ գագաթնաժողովին չէր մասնակցում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ինչն ամենևին էլ պատահական չէր: Ռուսաստանը եթե ինչ-որ բանից վախենում է, ապա Բելառուսի ԵՄ «տրանզիտից», եւ այդ հարցում լինելու է նույնքան պատվախնդիր, որքան Ուկրաինայի. հասկանալի է՝ ինչու: Բոլոր դեպքերում, գոնե այս անգամ, Եվրոպայի վերջին դիկտատոր, բայց և խիստ անկանխատեսելի Բատկան արել էր ժեստ, որը չէր կարող ապահովության զգացում չհաղորդել Մերձավոր Արևելքում՝ Իրան-Թուրքիա-Սիրիա առանցք գծող, Հայաստանն «ազատ» թողած Ռուսաստանին՝ դեպ Եվրոպա «պատուհանի» մասով: Այո, Բատկայի չներկայությունն ուրույն մեսիջ էր Յուրոփին՝ Ռուսաստանից և Բելառուսից:
Այդ դեպքում ինչու՞ են աղմկում Ռուսաստանը, կամ նրա հեռուստաալիքները՝ «ազատ» թողնված Հայաստանի հարցում: Ընդ որում, ահավոր տգեղ, ոչ դեմոկրատական, մեծապետական- կայսրապաշտական մթապաշտ նոտաներով:
Շատ պարզ. Ռուսաստանը փորձում է, բոլոր դեպքերում, Հայաստանի մասով հսկիչ փաթեթն իր ձեռքում պահել, մի ձեռքով Հայաստան է ուղարկում «Եդինայա Ռոսիայի» պատվիրակությանն ու հարգարժան ժելեզնյակին, վերջինիս շուրթերով ասելու՝ ուշադրություն մի դարձրեք մնացածների կարծիքին, կարևորը մենք ենք, «Ամերիկան, հա’ Ավստրիան», և Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը մենք ենք բերել Հայաստան. համ էլ’ Հայաստանն անկախ երկիր է, և ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը: Մյուս ձեռքով՝ Ռուսաստանը ոտքի է հանում ամենահայտնի հեռուստաալիքների ամենահայտնի քաղաքական շոումեններին (նրանց թվում՝ նաև հայազգիների)՝ հնչեցնելու իրենց «մասնավոր» տեսակետները, որոնք ստուգողական կրակոցի էֆեկտով զգուշացնում են հայկական կողմին՝ «Высоко сидим, далеко (на вас) глядим»:
Ընդ որում՝ պետք է նաև լավ բան տեսնել ռուսական այդ «դիտումներում», ոչ «մազոխիստա- կան» նկատառումներից ելնելով, այլ որ՝ «երբ տնքում են, ուրեմն ցավում է». Ադրբեջանին զենք վաճառող, երբեմն-երբեմն Հայաստանը «ֆորպոստ» համարողները, թերևս, հասկացան, որ ամեն բան՝ նույն Հայաստանի պարագայում, այնքան էլ «այդպես» չէ. ուստի պետք է վերանայել մոտեցումներն ու «փիլիսոփայությունը»՝ ընդհանրապես և մեկընդմիշտ:
Բանն այն է, որ «համապարփակ և ընդլայնված» մեր հարևան Յուրոփը բավականին արագ է ձեռնամուխ եղել մեզ «հարևան» դառնալու գործում: Եվ բոլոր մակարդակներում մղվել է ակտիվ գործողությունների: Հենց միայն այն հանգամանքը. որ ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստան կգա Մակրոնը, արդեն իսկ խոսուն հաստատումն է, որ քայքայվող, իր մայրամուտն ապրող Եվրոպան, բոլոր դեպքերում, անչափ լուրջ է վերաբերվում փոփոխվող տարածաշրջանում, նրա բաղկացուցիչ Հայաստանում իր դերակատարությանը:
Ճիշտ է, Մակրոնը չկարողացավ եվրոպական լիդերությունն ստանձնել, և ծեր Եվրոպան ստիպված է կրկին հավաքվել իր ծեր «տիկնոջ»՝ ֆրաու Մերկելի փեշերի շուրջը, այնուհանդերձ, Ֆրանսիան, որ ավանդաբար եղել է հայաստանյան եվրոպական «կուրատորը», ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր, այսօր նորովի է «մերձեցնելու» Հայաստանը Եվրոպային՝ Մակրոնի այցի և մնացյալ «նոն ստոպ» (այդ թվում՝ ֆինանսական) քայլերի միջոցով, ինչն էլ, ի դեպ, չի կարող չանհանգստացնել մայր Ռուսաստանին:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: