17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անհրաժեշտ է երրորդ կամ ոսկե միջին տարբերակ. Ժամանակ

Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրա իրականացման վերաբերյալ բազմաթիվ հարցադրումների շարքում անկասկած առանցքայիններից մեկն այն է, թե Հայաստանի իշխանությունն ինչպես է կարողանալու համաձայնագիրն, այսպես ասած, «վաճառել» ներդրողներին, դրա շնորհիվ մեծացնել Հայաստանի գրավչությունը, նրանց բերել Հայաստան:

Ընդ որում՝ այդ հարցը ոչ միայն կարևորներից մեկն է, այլ թերևս կենսականներից մեկը՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակն ու ցուցանիշները: Մյուս կողմից, սակայն, ներդրողների համար համաձայնագրի փաստն ինքնին ոչինչ է, և նրանք նույնպես պետք է տեսնեն, թե ինչպես է այն իրականացվում, ինչպես է փոխվում Հայաստանը, դատաիրավական համակարգը, մրցակցային պայմանները, հավասարությունը, իրավահավասարությունը և այլն: Սակայն սրա համար էլ Հայաստանին փող է պետք, որքան էլ տեսականում ամեն ինչ կախված լինի շատ պարզ քաղաքական քայլերից և որոշումներից:

Բանն այն է, որ խաղի կանոնների վերանայումը, ըստ էության, նշանակում է ներկայիս խաղի կանոնների պայմաններում իշխանության և փողի զգալի ծավալներ ունեցող անձանց շահերի ոտնահարում, քանի որ իշխանությունն ու փողը նրանք ձեռք են բերել հենց այն կանոնների պարագայում, որոնք ԵՄ-ի հետ համաձայնագրով պետք է փոխվեն: Հետևաբար՝ առաջանում է որոշակի դիլեմա՝ կամ-կամ: Կա՛մ այդ մարդիկ պետք է սիրահոժար համաձայնեն հրաժարվել խաղի կանոններից և անցնել արդեն այլ, հավասար, օրինական կանոնների դաշտ, կա՛մ պետք է նրանց ուղղակի ուժով բերել այդ դաշտ, իսկ դիմադրության դեպքում՝ տանել բանտ: Ընդ որում՝ տարբեր պատճառներով դժվար է պատկերացնել թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Այդ մարդիկ բարեփոխումների անհրաժեշտությունը, մեղմ ասած, արագ գիտակցող չեն, մյուս կողմից էլ ներկայիս իշխանությունն իրեն չի կարող թույլ տալ այդօրինակ ռադիկալ որոշումներ, քանի որ համակարգն, ըստ էության, ամբողջապես մի նավակ է, որի մեջ են բոլորը, և կա մի կետ, որից այն կողմ մեղավոր ու անմեղ, ազնիվ ու անազնիվ, գող ու նվիրյալ հայտնվում են հավասարապես միևնույն հարվածի տակ: Եվ ուրեմն՝ անհրաժեշտ է երրորդ կամ ոսկե միջին տարբերակ, և այն կարող է լինել բառի բուն իմաստով ոսկե, այսինքն՝ այսպես ասած փող արժեցող:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ