Ինչու են թաքցնում «Գարդասիլ»-ի կիրառման հրահանգը. Իրավունք
Պարզվում է հանրության լայն շրջանակների մտահոգությունն առաջացրած «Գարդասիլ» պատվաստանյութն արտադրող ընկերության կողմից տրված պատվաստանյութի դեղերի մասին ՀՀ օրենքով նախատեսված բժշկական կիրառման հրահանգը (ընդհանուր բնութագիր) եւ օգտագործման հրահանգը ՀՀ առողջապահության նախարարությունը դեռեւս հայերեն չի թարգմանել:
Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանից, ում հարցմանն ի պատասխան, Առողջապահության նախարարությունից պարզապես կցել էին պատվաստանյութի բժշկական կիրառման հրահանգն անգլերենով: Իսկ թե ինչո՞վ է դա պայմանավորված, նախարարությունից տեղեկացրել են, որ հայերեն թարգմանությունը կլինի, երբ սկսեն իրականացնել պատվաստումները, այսինքն՝ դեկտեմբերի երկրորդ շաբաթից սկսած:
Ինչ խոսք, սա եւս մեկ անգամ փաստում է, որ վերոնշյալ վտանգավոր պատվաստման հետ կապված՝ ԱՆ-ն որոշ մանրամասներ շարունակում է թաքցնել, ինչի համար էլ չի շտապում հայերեն թարգմանել կիրառման հրահանգը: Չէ որ անգլերեն իմացողները պատվաստման համար թիրախավորված 13 տարեկան աղջիկների եւ նրանց ծնողների շրջանում մեծ թիվ չեն կազմում, ուստի նախարարությունը նաեւ այս ճանապարհով որոշել Է առաջ տանել իր դավադիր ծրագիրը կիրառման վերաբերյալ անտեղյակության մեջ պահելով հանրությանը: