24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Գոտին ինքն է հանել. Ժողովուրդ

Դեկտեմբերի 6-ին Աժ-ում «Ելք» խմ­բակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայ­տարարել էր, որ Մոսկվայի օդանավակայանում խորհրդարանի պատվիրա­կությանը՝ Աժ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, խուզարկել են. «Տաջիկստանի Հանրապետության նա­խագահի հրավերով Աժ-ից պատվիրա­կություն էր գնացել…: Հետ գալուց… ան­ցումային կետում հասկանում եմ’ ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքնե­րին, բայց լինելով ԵԱՏԱ անդամ՛ ան­ցումային […]

Պատերազմի վտանգը ապրիլից հետո. Ժամանակ

Հայաստանի և Ադրբեջանի ար­տաքին գործերի նախարարների՝ Վիեննայի հանդիպումից հետո հնչում են հռետորական կամ լրագրողական հարցադրումներ, և թե արդյո՞ք հանդիպումը արդարաց­րեց սպասելիքը, կամ ի՞նչ սպասել այդ հանդիպումից: Միևնույն ժա­մանակ, հանդիպումից հետո արձա­նագրվեց, որ այն անպտուղ էր, հետևաբար անարդյունավետ և դրա­նով իսկ վտանգավոր՝ ռազմական էսկալացիայի տեսանկյունից: Հայաստանի հանրային, քաղաքա­կան շրջանակներում գործնականում տեղի չի ունենում կարևորագույն մի հանգամանքի՝ […]

Կդատվի՞. Ժամանակ

ԿԳ նախարարության կողմից Շիրակի պետական համալսարանում կատարված ստուգումների արդյունքները, որոնք 2 ամսից ավելի գաղտնի էին պահվում, նախօրեին տրամադրվել են համալսարանի գիտական խորհրդի անդամներին։ Ուսումնասիրությունների արդյունքները խիստ բացասական են, որոնց պատշաճ ընթացք տալու պարագայում համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին կարող է շատ վատ ավարտ սպասել, անգամ հնարավոր է՝ պատասխանատվության ենթարկվի։ ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը ասաց, որ ստուգումների […]

Ո՞ւմ էր պետք վարչապետի անկումը. Իրատես

Gallup International Association-ի Հայաս­տանում լիիրավ ան­դամ «էմ Փի Զի»-ի իրականացրած հար­ցումներից պարզվել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վար­կանիշը զգալիորեն ըն­կել է: Երբ Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշ­տոնը, հասարակությունը նրան «նոր մարդ» համարեց լճա­ցած պետական համակարգում, «դրայվոտ» ելույթներն ու հրահանգներն էլ ոչ ձևական փոփոխություններ թվացին: Սակայն ժամանակի հետ մարեցին և դրայվը, և հանրային սպասումները: Այսօր վարչապետի վարկանիշը […]

Հեռանալու են, նորերն են գալիս. հայոց «ոսկե դար» կունենանք. Հրապարակ

ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի առթիվ հասարակական էյֆորիան քիչ-քիչ նահանջում է՝ գա­լիս է պրագմատիկ գնահատական­ների ու լուծումների ժամանակը: Իսկ Եվրամիության ֆինանսների նախարարները հրապարակել են 17 երկրների «սեւ ցուցակը», որոնք համար­վում են հարկերից խուսափողների թաքստոցներ: Այդ ցանկի երկրների մեծ մասում են գտնվում օֆշորային գոտիները: Սա աննախադեպ քայլ է համարվում աշխարհով մեկ հարկե­րից խուսափողների դեմ պայքարելու […]

Խնամիական ծեծկռտուք պաշտոնյաների ընտանիքների միջեւ. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, ոստիկանությունում մի գործ է քննվում, որտեղ գործող անձինք բարձրաստիճան պաշտոնյաներ են: Թեեւ դեպքի հիմքում ներընտանեկան կոնֆլիկտն է, բայց այն դարձել է իրավապահների քննության առարկան: Բանն այն է, որ օրեր առաջ Վերահսկիչ պալատի վարչության պետերից մեկը՝ Վահե Դավթյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատման ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի որդին, հարձակում է գործել այժմ ԱԻՆ աշխատակից, Երեւանի քրեական […]

Այսօր հայ ազգին երկրաշարժ է պետք

1988 թվականը հայ ազգի նորագույն պատմության մեջ դարձավ բեկումնային: Մեր հայրենի հողի ցնցմանը զուգահեռ, որն ավերեց մեր հայրենի քաղաքներն ու գյուղերը, մենք՝ հայերս, ապրեցինք ազգային ցնցում, մտքի և սրտի ցնցում, որը նոր սկիզբ դրեց մեր ազգային ազատագրական շարժմանը: Գրեթե բոլորի համար անսպասելի 1988-ը նաև ազդարարում էր նոր աշխարհակարգի հիմնադրում` բեռլինյան պատի քանդում, հայոց անկախության վերականգնում […]

Ճոխ աշխատավարձեր սահմանեցին. Ժամանակ

Կապանում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրու­թյուններից հետո փոփոխություններ են կատարվել համայնքապետարանի աշխատակազմում, վերանվանվել են որոշ բաժիններ, ինչպես նաեւ սահմանվել են համայնքապետարանի աշխատա­կիցների, վարչական ղեկավարների աշխատավարձերի դրույքաչափերը: Համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի աշխատավարձը նկատելի բարձ­րացել է՝ այժմ կազմում է 400 հազար դրամ՝ նախորդ 240 հազարի փոխարեն: Համայնքի ղեկավարի տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը կստանան 320 հազար դրամ աշխատավարձ, իսկ […]

Հոլանդիայի պես՝ Հայաստանում օրինականացնել մարիխուանան. Ժամանակ

Վրաստանն ապաքրեականացրել է մարիխուաՆայի օգտագործումը:   Սահմա­ նադրական դատարանը հինգշաբթի օրը բավարարել է «Գիրչի» կուսակցության անդամ Գիվի Շանիձեի հայցը եւ չեղարկել քրեական պատասխանատվությունը մարիխուանա օգտագործելու համար:     Դատարանն ամրագրել է, որ մարիխուանայի օգտագործումը չի ընկնում «թմրանյութեր անօրինական պատրաստելու, ձեռք բերելու եւ պահելու» հոդվածի տակ, քանի որ այն հակասում է Վրաստանի Սահմանադրու­թյանը, ըստ որի՝ յուրաքան­չյուր ոք իր անհատականու­թյունը […]

Հայաստանի բացառիկ շանսը. Ժամանակ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում աննախադեպ հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ` պայմանավորված ՄԻԵԴ-ի վճռի չկատարման հետ: Նախարարների կոմիտեն առաջին անգամ է կիրառում իր վերահսկողական բացառիկ գործառույթն, ինչն, անշուշտ, արտառոց երևույթ է, մանավանդ, եթե հիշենք, որ տակավին շաբաթներ առաջ Իլհամ Ալիևը հոխորտացել էր լքել Եվրախորհուրդը` Նախարարների կոմիտեի նման որոշման պարագայում: Ստրասբուրգում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի